Monday, September 28, 2009

Էրդողանը հաստատել է Արձանագրությունների ստորագրման ամսաթիվը

/PanARMENIAN.Net/ 28.09.2009 - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը հաստատել է, որ Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը երկու երկրների արտգործնախարարներ Ահմեդ Դավուդօղլուի եւ Էդվարդ Նալբանդյանի միջեւ տեղի կունենա հոկտեմբերի 10-ին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում: Ըստ Էրդողանի, ստորագրումից հետո Արձանագրությունները կներկայացվեն երկու երկրների խորհդարանների վավերացմանը, հաղորդում է AFP-ն: Արձանագրություններով նախատեսվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել երկու երկրների միջեւ եւ բացել հայ-թուրքական սահմանը:

No comments: