Saturday, September 19, 2009

Հայ-թուրքական արձանագրությունները երկկողմանիորեն կվավերացվեն, վստահ են «Օրինաց երկիր» կուսակցությունում

Tert.am-18-9-2009- Հայ-թուրքական արձանագրությունները լավ հիմք են հանդիսանում երկու երկրների միջեւ հետագա երկխոսության համար, Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանը՝ ներկայացնելով արձանագրությունների նախաստորագրումից հետո այս հարցի շուրջ ՕԵԿ-ի դիրքորոշումը։ Նա մասնավորապես հայտարարել է, որ ՕԵԿ-ը կողմ է Թուրքիայի հետ հարաբերությունների լավացմանն ու սահմանների բացմանը։ Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ արձանագրությունները կվավերացվեն երկու երկրների խորհրդարանների կողմից։ Նա ընդգծել է նաեւ փաստաթղթերի բազմակողմ ուսումնասիրման հարցը։ «Վերջի-վերջո, խնդիրների հետ պետք չէ պայքարել, այլ դրանք լուծել է պետք»,- նկատել է Մարգարյանը։

No comments: