«Ես տեղյակ չեմ` մենք հրավեր ստացել ենք, թե ոչ: Բայց կարծում եմ, որ լավ կլիներ, որ մինչև նման կենսական փաստաթղթի նախաստորագրումը նման հավաք տեղի ունենար », - Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը` խոսելով սեպտեմբերի 17-ին կայանալիք ՀՀ նախագահի և հայաստանյան քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հայ-թուրքական հարաբերությունների մասին հանդիպում-քննարկման վերաբերյալ:
Նրա խոսքերով, երբ համաձայնեցված պայմանավորվածություններ կան թղթի վրա, ու «մեր կառավարության ստորագրությունն է սպասվում դրա տակ, ես պարզապես չեմ պատկերացնում, թե ինչ փոփոխություն կարող է դրա մեջ արվել: Իմ տպավորությունն այն է, որ որևէ օգուտ չի տալու Հայաստանին այս հավաքը»:
Նկատենք, որ ՀԱԿ մյուս ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանն իր հերթին պաշտոնապես հայտարարել էր, որ ՀԱԿ-ը չի մասնակցելու կուսակցապետերի հավաքին:
Հիշեցնենք, որ մինչ այդ ՀՀ նախագահի և քաղաքական ուժերի ներկայացուցիչների միջև նախկինում ևս եղել են հանդիպում-քննարկումներ Ղարաբաղյան հակամարտության շուրջ ընթացող բանակցությունների և ֆինանսատնտեսական ճգնաժամի մասին:
Աղբյուր` Panorama.am - 15-9-2009-
Tuesday, September 15, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment