Saturday, September 19, 2009

Րաֆֆի Հովհաննիսյանը Հայաստանում է եւ պատրաստ է հարթել «Ժառանգությունում» ստեղծված իրավիճակը

Tert.am. 18-9-2009- «Եթե մինչեւ ամսվա վերջ „Ժառանգությունը“ չկարողանա հարթել ներքին խնդիրները, ապա գործին կմիջամտեմ ես»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը, ով երեկ է վերադարձել Ղարաբաղից։ Նա նշեց, որ բացասաբար է վերաբերվում կուսակցության ներսում կատարվող գործընթացներին եւ անթույլատրելի է համարում «Ժառանգության» քայքայումը կուսակցության առանձին անդամների անձնական շահերի պատճառով։ Հիշեցնենք, որ վերջերս կուսակցությունից հեռացվել էին Զոյա Թադեւոսյանը, Վարդան Խաչատրյանը,Մովսես Արիստակեսյանը եւ էլի 7 անդամներ։ Նրանց մեղադրում են Հայ Ազգային Կոնգրեսի գործակալը լինելու մեջ: Այլ փոփոխություններ եւս եղել են «Ժառանգության» կազմում։ Վարչության նախագահ է դարձել Արմեն Մարտիրոսյանը, իսկ խմբակցության ղեկավարի պաշտոնը ստանձնել է Ստեփան Սաֆարյանը։ Ինքը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, նախքան այդ խժդժությունները, հրաժարվել էր պատգամավորի մանդատից՝ հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների պատճառով։ Ավելի վաղ նա նաեւ հրաժարվել էր կուսակցության նախագահի ու խմբակցության ղեկավարի պաշտոններից։

No comments: