
Tert.am. 21-9-2009- Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին` Հայաստանի Անկախության օրվա առթիվ:
«Ռուսաստանի և Հայաստանի սերտ բարեկամական հարաբերությունների զարգացումը բնորոշվում է փոխըմբռնողականությամբ, հարգանքով և վստահությամբ»,- Մեդվեդևի խոսքերն է փոխանցում ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը:
«Հայ-ռուսական ռազմավարական գործընկերության խորացումը նպաստում է մեր երկրների սոցիալ-տնտեսական զարգացմանը, ծառայում է Անդրկովկասի կայունությանը և խաղաղությանը»: ՌԴ նախագահը Սերժ Սարգսյանին հավաստիացրել է, որ Ռուսաստանը մտադիր է հետագայում ևս «անհրաժեշտ քայլեր ձեռնարկել` երկկողմանի քաղաքական երկխոսությունների, գործնական և հումանիտար գործընկերության զարգացման համար»:
No comments:
Post a Comment