Tuesday, September 22, 2009

Չորս կարեւոր քայլ՝ ըստ թուրքական ղեկավարության

News.am. 21-9-2009- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ընթացքում Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման համար խոսելու են կարեւոր չորս քայլերի մասին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը՝ ներկայացնելով այդ չորս քայլերը. 1. Ղարաբաղի հարց. Մինսկի խումբ Այս պահին Անկարայի օրակարգում Նյու Յորքում Թուրքիա-Ադրբեջան-Հայաստան եռակողմ հանդիպման առաջարկություն չկա։ Թուրքիան նախատեսում է, որ Մինսկի խումբը Հայաստանի կողմից «զավթած» Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման համար Նյու Յորքում կարեւոր քայլ կանի։ Անկարան այդ քայլի արդյունքում Հայաստանի կողմից «զավթված» ադրբեջանական մի քանի շրջանների ազատման ազդանշանը ստանալուն պես Նյու Յորքում եռակողմ հանդիպում կազմակերպելու դրական պատասխան կտա։ 2. Ստորագրումը՝ հոկտեմբերի 12-ին Թուրքիան պատրաստ է ստորագրել Հայաստանի հետ համաձայնեցված արձանագրությունները ամենաուշը մինչ հոկտեմբերի 12-ը։ Արձանագրությունները կստորագրվեն երկու երկրների միջեւ միջնորդ երկիր հանդիսացած Շվեցարիայի մայրաքաղաք Բեռնում՝ արտգործնախարարներ Ահմեդ Դավութօղլուի եւ Էդվարդ Նալբանդյանի կողմից։ 3. Սերժ Սարգսյանը կմեկնի Բուրսա Անկարան կարծում է, որ երկու կողմերի վճռական քայլերից հետո կվերանա այն արգելքը, որի պատճառով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիա չէր գալու: 4. Համատեղ պատմական հանձնաժողով Արձանագրության մեջ տեղ գտած պատմաբանների հանձնաժողովը չպետք կազմված լինի միայն հայ եւ թուրք պատմաբաններից։ Նախատեսվում է, որ ամերիկացի, ֆրանսիացի եւ շվեցարացի մասնագետները նույնպես ներառվեն հանձնաժողովում։

No comments: