Saturday, September 19, 2009

Թուրքիայի վարչապետ. Հայաստանը պետք է ազատվի Սփյուռքի կողմից ղեկավարվելուց

Tert.am. 18-9-2009-Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական լրատվամիջոցների ղեկավարների մասնակցությամբ կազմակերպված Ռամադանի տոնական ճաշկերույթին ի թիվս այլ հարցերի անդրադարձել է նաեւ Հայաստան հետ հարաբերություններին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Milliyet թերթը։ Էրդողանը թուրքական լրատվամիջոցների ղեկավարների ներկայությամբ հայտարարել է. «Մինչ չհաղթահարվի Ադրբեջան-Հայաստան հակամարտությունը, մենք սահմանը չենք բացի։ Այդ մասին մենք իրենց ասել ենք։ Ալիեվ-Մեդվեդեւ-Սարգսյան հանդիպումները ավելի հաճախակի են դարձել։ Ղարաբաղի խնդրի լուծման շատ մոտ մի կետում ենք։ Մինսկի խմբի աշխատանքները պետք է արագացվեն։ Շվեյցարիայի միջնորդությամբ սկսված Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը դրականորեն առաջ է գնում, սակայն Մինսկի խումբը պետք է իր աշխատանքները արագացնի։ Առանց այս խնդրի կարգավորման՝ մենք քայլ չենք անի։ Անհրաժեշտ է նաեւ, որ Հայաստանը ազատվի Սփյուռքի կողմից ղեկավարվելուց։ Սփյուռքից Հայաստանին ոչ մի շահ չկա», -ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

No comments: