Tert.am. 18-9-2009- Hurriyet թուրքական պարբերականի սյունակագիր Սեմիհ Իդիզն իր վերլուծական հոդվածում փորձել է համեմատել Հայաստանում և Թուրքիայում առկա դիրքորոշումները՝ հայ–թուրքական հարաբերությունների վերջին զարգացումների լույսի ներքո։
Իդիզը նշում է, որ երկու երկրներում ծայրահեղ ազգայնականները խոսում են նույն տոնայնությամբ՝ «մենք հրաժարվում ենք Լեռնային Ղարաբաղից» և «փաստաթուղթը մեր երկրի համար միայն զիջումներ է պարունակում»։
«Այդ տարօրինակ դիխոտոմիան, որը ցույց է տալիս երկու ազգերում էլ առկա են մազոխիստիկ միտումներ, ապացուցում է, որ երկու երկրներում քննադատներին գրեթե չի հետաքրքրում Արձանագրությունների իրական տեքստը», – նշում է Իդիզը։
Անդրադառնալով Թուրքիայում առկա զարգացումներին՝ հոդվածագիրը նշում է, որ Էրդողանի կառավարությունը ոչ միայն պետք է փորձի համոզել ընդդիմությանը, այլև պետք է ապացուցի սեփական՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչներին, որ «Հայաստանի և Թուրքիայի միջև առկա գործընթացը ոչ թե միակողմանի զիջում է, այլ շահավետ համաձայնագիր երկու երկրների և ամբողջ տարածաշրջանի համար»։
Սեմիհ Իդիզը նշում է, որ եթե Արձանագրությունները չվավերացվեն այս կամ այն խորհրդարանի կողմից, դա կնշանակի, որ ծայրահեղ ազգայնական շարժումների ներկայացուցիչները «փչացրեցին» բանակցությունների ընթացքը։
«Ձախողումն այս գործընթացում ծանր հետևանքներ կունենա երկու երկրների և երկու ազգերի համար և կնշանակի, որ պատմական հնարավորությունը բաց է թողնված», – եզրափակում է Իդիզը։Saturday, September 19, 2009
Էրդողանը պետք է համոզի ոչ միայն ընդդիմությանը, այլ նաև սեփական կուսակիցներին, թուրք փորձագետ
Tert.am. 18-9-2009- Hurriyet թուրքական պարբերականի սյունակագիր Սեմիհ Իդիզն իր վերլուծական հոդվածում փորձել է համեմատել Հայաստանում և Թուրքիայում առկա դիրքորոշումները՝ հայ–թուրքական հարաբերությունների վերջին զարգացումների լույսի ներքո։
Իդիզը նշում է, որ երկու երկրներում ծայրահեղ ազգայնականները խոսում են նույն տոնայնությամբ՝ «մենք հրաժարվում ենք Լեռնային Ղարաբաղից» և «փաստաթուղթը մեր երկրի համար միայն զիջումներ է պարունակում»։
«Այդ տարօրինակ դիխոտոմիան, որը ցույց է տալիս երկու ազգերում էլ առկա են մազոխիստիկ միտումներ, ապացուցում է, որ երկու երկրներում քննադատներին գրեթե չի հետաքրքրում Արձանագրությունների իրական տեքստը», – նշում է Իդիզը։
Անդրադառնալով Թուրքիայում առկա զարգացումներին՝ հոդվածագիրը նշում է, որ Էրդողանի կառավարությունը ոչ միայն պետք է փորձի համոզել ընդդիմությանը, այլև պետք է ապացուցի սեփական՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչներին, որ «Հայաստանի և Թուրքիայի միջև առկա գործընթացը ոչ թե միակողմանի զիջում է, այլ շահավետ համաձայնագիր երկու երկրների և ամբողջ տարածաշրջանի համար»։
Սեմիհ Իդիզը նշում է, որ եթե Արձանագրությունները չվավերացվեն այս կամ այն խորհրդարանի կողմից, դա կնշանակի, որ ծայրահեղ ազգայնական շարժումների ներկայացուցիչները «փչացրեցին» բանակցությունների ընթացքը։
«Ձախողումն այս գործընթացում ծանր հետևանքներ կունենա երկու երկրների և երկու ազգերի համար և կնշանակի, որ պատմական հնարավորությունը բաց է թողնված», – եզրափակում է Իդիզը։
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment