
Tert.am- 22-9-2009- «Մենք այժմ բանակցություններ ենք վարում նախագահների, արտգործնախարարների մակարդակով, մեզ պարբերաբար այցելում են համանախագահները։ Ժամանում են Հայաստան, Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ, մենք արդեն մի շարք հանդիպումներ ենք ունեցել Ադրբեջանի նախագահի հետ, քննարկել ենք «Մադրիդյան սկզբունքներից» մի քանի կետ։
Մեզ վերջին ժամանակներում միացել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը, և մենք վերջինիս օգնությամբ գրեթե համաձայնեցրել ենք առաջին կետը, ինչի համար մենք, իհարկե, շնորհակալ ենք իրեն, ես ասում եմ դա իմ անունից»,- հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ռուսական Вести հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նա նաև նշել է, որ երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պետք է հաճախ հանդիպեն և շարունակեն տվյալ սկզբունքների քննարկումը։
«Համանախագահող երկրների նախագահները հանձնարարել են իրենց ներկայացուցիչներին մեր քննարկմանը ներկայացնել «Մադրիդյան սկզբունքների» նորացված տարբերակը։ Եվ եթե այդ նորացված տարբերակը իրականում համապատասխանի «Մադրիդյան սկզբունքների» էությանն ու տրամաբանությանը, ապա լավ է։ Այսինքն, եթե այդ փաստաթղթի մեջ հաշվի առնվեն այն քննարկումների և կետերի արդյունքները, որոնք մենք արդեն անցկացրել ենք։ Սակայն եթե այդ փաստաթուղթը կոչվի «Մադրիդյան սկզբունքների» նորացված տարբերակ, սակայն դրա էության ու տրամաբանության մեջ նոր գաղափարներ լինեն, ապա ես կարծում եմ, որ այդ գործընթացը կձգձգվի։ Կապրենք, կտեսնենք»,- նշել է Սերժ Սարգսյանը։
No comments:
Post a Comment