/PanARMENIAN.Net/ 17.09.2009 - Ստամբուլում կայացել է Հրանտ Դինքի անվան մրցանակի ամենամյա հանձնման արարողությունը: Այս տարի մրցանակի արժանացել են թուրքական Taraf թերթի լրագրող Ալփեր Գորմուշը եւ իսրայելացի լրագրող Ամիր Հասինը: Ինչպես գրում է Taraf թերթը, արարողության ժամանակ ելույթ են ունեցել Հրանտ Դինքի հիմնադրամի մրցանակների գծով կոմիտեի նախագահ Ալի Բայրամօղլուն եւ Հիմնադրամի ղեկավար Ռաքել Դինքը:
Միջոցառմանը ներկա էին պետնախարար, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գծով գլխավոր բանակցող Էգեմեն Բաղիսը, Քրդական ժողովրդավարական կուսակցության պատգամավոր Աքեն Բիրդալը, ԵՄ ներկայացուցիչներ, արվեստի գործիչներ, որոնց թվում հայտնի ջազ-ֆոլկ երաժիշտ Արտո Թունջբոյաջանը, որը ելույթ է ունեցել «Եղբայր թուրքեր» խմբի հետ:
Հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվել էր 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում ազգայնական Օգյուն Սամաստի կողմից: Անցյալ տարի մրցանակը հանձնվել էր հրատարակիչ եւ հրապարակախոս Ռագիփ Զարաքոլուն:Thursday, September 17, 2009
Հրանտ Դինքի անվան մրցանակ ստացել են թուրք եւ իսրայելացի լրագրողներ
/PanARMENIAN.Net/ 17.09.2009 - Ստամբուլում կայացել է Հրանտ Դինքի անվան մրցանակի ամենամյա հանձնման արարողությունը: Այս տարի մրցանակի արժանացել են թուրքական Taraf թերթի լրագրող Ալփեր Գորմուշը եւ իսրայելացի լրագրող Ամիր Հասինը: Ինչպես գրում է Taraf թերթը, արարողության ժամանակ ելույթ են ունեցել Հրանտ Դինքի հիմնադրամի մրցանակների գծով կոմիտեի նախագահ Ալի Բայրամօղլուն եւ Հիմնադրամի ղեկավար Ռաքել Դինքը:
Միջոցառմանը ներկա էին պետնախարար, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գծով գլխավոր բանակցող Էգեմեն Բաղիսը, Քրդական ժողովրդավարական կուսակցության պատգամավոր Աքեն Բիրդալը, ԵՄ ներկայացուցիչներ, արվեստի գործիչներ, որոնց թվում հայտնի ջազ-ֆոլկ երաժիշտ Արտո Թունջբոյաջանը, որը ելույթ է ունեցել «Եղբայր թուրքեր» խմբի հետ:
Հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվել էր 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում ազգայնական Օգյուն Սամաստի կողմից: Անցյալ տարի մրցանակը հանձնվել էր հրատարակիչ եւ հրապարակախոս Ռագիփ Զարաքոլուն:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment