Tert.am- 19-9-2009- Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ այսօր կարևորագույն խնդիր է մնում քաղբանտարկյալների ազատման հարցը:
Այնուհետև խոսելով նախաստորագրված Արձանագրությունների մասին՝ Դավիթ Շահնազարյանն ասաց, որ անկասկած Թուրքիայի խորհրդարանն Արձանագրությունների կիրառումը կկապի ԼՂ հիմնահարցի կարգավորման հետ:
Ինչ վերաբերում է ՀՀ ԱԺ-ին, ապա, ՀԱԿ–ի ներկայացուցչի խոսքով, մեր Խորհրդարանը կանի այն, ինչ կհրահանգվի նախագահական նստավայրից:
«Երբ գա Արձանագրությունները սոտրագրելու պահը, ես լրագրողների միջոցով իշխանություններին մի առաջարկ կանեմ, որը նրանք չեն կարողանա մերժել»,- նշեց Դավիթ Շահնազարյանը՝ չցանկանալով հետագա մեկնաբանություններ տալ:
Անդրադառնալով Վարդան Օսկանյանի՝ Արձանագրությունների մասին կարծիքին (նախկին արտգործնախարարը զարմանք էր հայտնել իշխանությունների նման քայլի կապակցությամբ)՝ Շահնազարյանը նշել է.
«Որովհետև այս իշխանությունները մարտի 1-ին ունեցել են Վարդան Օսկանյան արտգործնախարար, ով ոչ միայն պաշտպանել է մարտի մեկի սպանդը, այլև հանդես է եկել որպես դրա քաղաքական դատապաշտպան, արտգործնախարար, որը մարտին իրականացվող քաղաքական հետապնդումներն ու քաղաքական գործիչների ձերբակալությունները նույնպես պաշտպանել է», - ասաց Դավիթ Շահնազարյանը:
Ընդդիմադիր գործիչը թե՛ հայ-թուրքական զարգացումները, թե՛ ԼՂ-ում ընթացող այդ գործընթացները համարում է անցյալ տարվա փետրվարի 19-ին և հատկապես մարտի 1-ի տեղի ունեցածի ուղղակի արդյունք:
«Լավ կլիներ, որ այս պարզ ճշմարտությունները պարոն Օսկանյանը հասկանար և կեղծ տեղեկություններ չտարածեր, որ 97 թվականից ի վեր ԼՂ-ն դուրս է մնացել բանակցություններից: Իր և Ռոբերտ Քոչարյանի ուղղակի ջանքերով է Ղարաբաղը դուրս մնացել բանակցություններից»,- ընդգծեց Դավիթ Շահնազարյանը։Thursday, September 17, 2009
Դավիթ Շահնազարյանն իշխանություններին մի առաջարկ կանի, որը նրանք չեն կարողանա մերժել
Tert.am- 19-9-2009- Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ այսօր կարևորագույն խնդիր է մնում քաղբանտարկյալների ազատման հարցը:
Այնուհետև խոսելով նախաստորագրված Արձանագրությունների մասին՝ Դավիթ Շահնազարյանն ասաց, որ անկասկած Թուրքիայի խորհրդարանն Արձանագրությունների կիրառումը կկապի ԼՂ հիմնահարցի կարգավորման հետ:
Ինչ վերաբերում է ՀՀ ԱԺ-ին, ապա, ՀԱԿ–ի ներկայացուցչի խոսքով, մեր Խորհրդարանը կանի այն, ինչ կհրահանգվի նախագահական նստավայրից:
«Երբ գա Արձանագրությունները սոտրագրելու պահը, ես լրագրողների միջոցով իշխանություններին մի առաջարկ կանեմ, որը նրանք չեն կարողանա մերժել»,- նշեց Դավիթ Շահնազարյանը՝ չցանկանալով հետագա մեկնաբանություններ տալ:
Անդրադառնալով Վարդան Օսկանյանի՝ Արձանագրությունների մասին կարծիքին (նախկին արտգործնախարարը զարմանք էր հայտնել իշխանությունների նման քայլի կապակցությամբ)՝ Շահնազարյանը նշել է.
«Որովհետև այս իշխանությունները մարտի 1-ին ունեցել են Վարդան Օսկանյան արտգործնախարար, ով ոչ միայն պաշտպանել է մարտի մեկի սպանդը, այլև հանդես է եկել որպես դրա քաղաքական դատապաշտպան, արտգործնախարար, որը մարտին իրականացվող քաղաքական հետապնդումներն ու քաղաքական գործիչների ձերբակալությունները նույնպես պաշտպանել է», - ասաց Դավիթ Շահնազարյանը:
Ընդդիմադիր գործիչը թե՛ հայ-թուրքական զարգացումները, թե՛ ԼՂ-ում ընթացող այդ գործընթացները համարում է անցյալ տարվա փետրվարի 19-ին և հատկապես մարտի 1-ի տեղի ունեցածի ուղղակի արդյունք:
«Լավ կլիներ, որ այս պարզ ճշմարտությունները պարոն Օսկանյանը հասկանար և կեղծ տեղեկություններ չտարածեր, որ 97 թվականից ի վեր ԼՂ-ն դուրս է մնացել բանակցություններից: Իր և Ռոբերտ Քոչարյանի ուղղակի ջանքերով է Ղարաբաղը դուրս մնացել բանակցություններից»,- ընդգծեց Դավիթ Շահնազարյանը։
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment