Tuesday, September 22, 2009

Իրաքցի «կոշկավոր» լրագրողը քաղաքական ապաստան է հայցում Շվեյցարիայից

Tert.am- 22-9-2009-Հանրահայտ իրաքցի լրագրող Մունտազեր ալ Զաիդին, ով կոշիկ էր նետել ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի վրա, քաղաքական ապաստան է փնտրում Շվեյցարիայում։ Այդ մասին հաղորդում է իրանական Press TV-ին։ «Ես իսկապես ցանկանում եմ մեկնել Շվեյցարիա, քանի որ այն չեզոք երկիր է, բացի այդ, դա այն երկիրն է, որը չի սատարել Իրաքի գրավումը»,- նշել է իրաքցի լրագրողը տեղական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում։ «Շվեյցարիայում գործում են մի շարք միջազգային կազմակերպություններ, այդ թվում նաև այնպիսի կազմակերպությունները, որոնք պաշտպանում են երեխաներին։ Շվեյցարիան մի երկիր է, որն ունի մեծ ժողովրդավարական ավանդույթ։ Այն օրինակ է ծառայում ողջ աշխարհի համար»,- հավելել է ալ Զաիդին։ Նշենք, որ իրաքցի լրագրողը ցանկանում է նաև նախաձեռնել «մեծածավալ գործողություն», որի ընթացքում իրաքցիներին կհորդորեն դատական գործընթաց սկսել ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի դեմ։ «Բուշը և իր համակիրները պետք է կանգնեն միջազգային դատարանի առջև Իրաքում պատերազմական գործողությունների ժամանակ գործած հանցանքների համար»,- եզրափակել է իրաքցի լրագրողը։

No comments: