Wednesday, September 30, 2009

ՀՅԴ ՎԱՅԵԼ ՀՈՏԱՌՈՒԹՅՈՒՆ

«Լրագիր» 29-9-2009- Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո հայ օլիգարխների հետաքրքրությունը սահմանամերձ տարածքներում հողի եւ անշարժ գույքի հանդեպ կտրուկ աճել է: Ըստ ամենայնի, այս հետաքրքրությունն ավելի լայն է: Այս առումով հատկանշական է, որ քաղաքական շրջանակներում համառորեն պտտվող լուրերի համաձայն, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն իր մտերիմների անունով հողատարածքներ է ձեռք բերել հայ-թուրքական սահմանի համապատասխան հատվածներում: Ինչ նպատակ կարող է ունենալ այս ակցիան՝ դժվար է կռահել: Սակայն նույն աղբյուրները ենթադրում են, որ սահմանը բացվելու դեպքում, կանխատեսելով սահմանամերձ հողերի գների կտրուկ աճը, նոր բիզնեսի հիմքեր են դրվում՝ այդ հողերը վերավաճառելու համար, այդ թվում չի բացառվում՝ Թուրքիայի քաղաքացիներին: Սակայն չի բացառվում նաեւ, որ այդ հողերը գնվում են ազգային շահից ելնելով. հույս չունենալով, որ կվիժեցնեն Սերժ Սարգսյանի քաղաքականությունը, ՀՅԴ ղեկավարները որոշել են հիմք դնել ապագա տնտեսական պայքարին, թույլ չտալով, որ թուրքերը ձեռք բերեն հայոց հնամյա հողը, արդեն իսկ Հայաստանի տարածքում:

No comments: