Tert.am. 15-9-2009- Ադրբեջանում հաճախ են խոսում «մեկ ազգ, երկու պետություն» գաղափարի մասին, ինչը նշանակում է, որ թուրքերը և ադրբեջանցիներն ընդհանուր արմատներ ունեն, մեկ ազգի մաս են կազմում, սակայն ապրում են երկու տարբեր պետություններում։
Ստամբուլում հասարակական գործիչների և լրագրողների հետ բազմաթիվ զրույցների ժամանակ Tert.am–ի թղթակիցները փորձեցին պարզել, որքանով է այս պնդումը համապատասխանում իրականությանը։
«Սա մի դրույթ է, որի մասին Թուրքիայում իրականում խոսում են միայն ընդդիմադիր քաղաքական գործիչները՝ օգտագործելով դա որպես խաղաքարտ իշխանությունների դեմ պայքարում։ Երբ խոսքը գնում է հայ–թուրքական հարաբերությունների մասին նրանք միանգամից հիշեցնում են բոլորին, որ ադրբեջանցիները մեր եղբայրներն են», – մեր թուրք զրուցակիցը, ով լավատեղյակ է Թուրքիայի ներքին քաղաքական կյանքի ելևէջներից, աշխատում է ոչ կառավարական կազմակերպություններից մեկում, համագործակցում է միջազգային կառույցների հետ՝ զբաղվելով հայ–թուրքական և թուրք–հունական հարաբերություններով։
Իրականում, պնդում է նա, անգամ նրանք չեն խոսում «մեկ ազգ, երկու պետություն» գաղափարի մասին նման ձևակերպմամբ։
«Հասարակ թուրքերի համար դա ընդհանրապես գոյություն չունեցող մի բան է։ Կարող եք դուրս գալ Ստամբուլի փողոցներ և հարցնել մարդկանց՝ համոզված եմ՝ մեծ մասը պարզապես չի հասկանա հարցի էությունը, որովհետև նրանցից շատերն աղոտ են պատկերացնում, թե ինչ է Ադրբեջանը, թե ինչ իրավիճակ է տիրում այնտեղ», – ասում է մեր զրուցակիցը։
Նրա համոզմամբ՝ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները շատ լավ մակարդակի վրա են, հատկապես տնտեսական առումով, սակայն դա չի նշանակում, որ տարբեր հարցերի ընկալումները պետք է նույնը լինեն։
Նույն թեմայով մենք երկու–երեք օրերի ընթացքում զրուցեցինք նաև մի շարք լրագրողների հետ՝ թե թուրք, թե հայազգի։
Ինչպես մեզ հետ զրույցում նշեց «Ագոս» թերթի խմբագիր Արիս Նալջին, Թուրքիայում նման ընկալման մասին խոսք լինել չի կարող և դա միանշանակ է։
Tuesday, September 15, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment