Tuesday, September 29, 2009

Թուրքիայի խորհրդարանը կքննարկի հայ–թուրքական սահմանի բացման հարցը

Tert.am. 29-9-2009- Թուրքիայի խորհրդարանի՝ հոկտեմբերի 1-ին մեկնարկող նստաշրջանի ընթացքում մի շարք հույժ կարևոր հարցեր կքննարկվեն, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները: Խորհրդարանի Գերագույն ժողովը կքննարկի քրդական խնդիրը, բացի այդ, խորհրդրարանի կարևորագույն հարցերի շրջանակներում է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման խնդիրը և սահմանների բացման հարցը: Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ` տվյալ խնդիրը սկզբում քննարկվելու է խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեում, ապա և Գերագույն ժողովում: Քննարկումների կոնկրետ օրն առայժմ չի նշվում։

No comments: