/PanARMENIAN.Net/ 22.09.2009 - Հայաստանի ժողովուրդը պետք է իր բողոքն արտահայտի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ներկայիս տեսքով ստորագրելու դեմ: Այդ մասին այսօր Երեւանում հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ կայացած քննարկմանը հայտնել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Եթե Հայաստանի ժողովուրդն արտահայտի իր բողոքը, իշխանությունները չեն կարողանա հաշվի չառնել այդ գործոնը: Անհրաժեշտ է, որպեսզի ժողովրդական ալիք բարձրանա»,- նկատել է Վարդան Օսկանյանը` ավելացնելով, որ ինքը պատրաստ է ալիքի առջեւում կանգնել: Նա հայտարարել է, որ պատրաստ է Հայաստանի քաղաքական ուժերի հետ համագործակցել եւ քննարկել հայ-թուրքական փոխհարաբերությունների զարգացումները, բայց առայժմ չի կողմնորոշվել, թե ինչպես դա կարելի է անել:Wednesday, September 23, 2009
Հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրման դեմ պետք է ժողովրդական ալիք բարձրանա
/PanARMENIAN.Net/ 22.09.2009 - Հայաստանի ժողովուրդը պետք է իր բողոքն արտահայտի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ներկայիս տեսքով ստորագրելու դեմ: Այդ մասին այսօր Երեւանում հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ կայացած քննարկմանը հայտնել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Եթե Հայաստանի ժողովուրդն արտահայտի իր բողոքը, իշխանությունները չեն կարողանա հաշվի չառնել այդ գործոնը: Անհրաժեշտ է, որպեսզի ժողովրդական ալիք բարձրանա»,- նկատել է Վարդան Օսկանյանը` ավելացնելով, որ ինքը պատրաստ է ալիքի առջեւում կանգնել: Նա հայտարարել է, որ պատրաստ է Հայաստանի քաղաքական ուժերի հետ համագործակցել եւ քննարկել հայ-թուրքական փոխհարաբերությունների զարգացումները, բայց առայժմ չի կողմնորոշվել, թե ինչպես դա կարելի է անել:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment