Monday, September 21, 2009

ՀԱՅ ԻՐԱՎԱԿԱՆ ՄԻՏՔԸ

Հայ իրավական միտքը և 21-րդ դարի մարտահրավերները խորագիրը կրող իրավաբանների համահայկական առաջին համաժողովի շրջանակներում սեպտեմբերի 20-ին Հայաստանի արդարադատության նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում նախարար Գեւորգ Դանիելյանի, նախարարի առաջին տեղակալ Գեւորգ Մալխասյանի, նախարարության առաջատար մասնագետների և սփյուռքահայ 15 իրավաբանների միջև: Հանդիպման ընթացքում նախարար Գ.Դանիելյանը հանգամանալից ներկայացրեց Հայաստանի Հանրապետության դատա-իրավական համակարգը, անդրադարձավ քրեակատարողական հիմնարկներին, նոտարական համակարգին, դատական դպրոցի և դատավորների նշանակման կարգին, լուսաբանեց արդարադատության խորհրդի աշխատակարգին վերաբերող մանրամասներ, տեղեկացրեց նշված ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքի մասին: Այս մասին տեղեկացնում է ԱՆ մամուլի քարտուղարը: 21-9-2009

No comments: