Tuesday, September 29, 2009

Հովիկ Աբրահամյանը Իրանում կհանդիպիպի Ահմադինեժադի հետ

Tert.am- 28-9-2009- Սեպտեմբերի 29-ին երկօրյա պաշտոնական այցով Իրանի Իսլամական Հանրապետություն կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը։ Թեհրանում ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը հանդիպումներ կունենա ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի, խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի, Անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլիի հետ։ Ինչպես հաղորդում են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի ընթացքում պատվիրակության անդամները կայցելեն Իմամ Խոմեյնիի դամբարան, ինչպես նաև Թեհրանի հայոց ազգային առաջնորդարան, «Արարատ» մարզամշակութային ակումբ, ուր կհանդիպեն իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Սեպտեմբերի 30-ի երեկոյան ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը կվեռադառնա Երևան։ Պատվիրակության կազմում ընդգրկված են ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, պատգամավորներ Գալուստ Սահակյանը և Հարություն Փամբուկյանը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարար, հայ-իրանական կապերի կոորդինացման միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Մովսիսյանը, պաշտոնատար այլ անձինք։

No comments: