
/PanARMENIAN.Net/ 28.09.2009 - Հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրման արարողությանը հնարավոր է ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ներկայությունը: Ինչպես գրում է NZZ Online գերմանական հրատարակությունը, ԱՄՆ հատուկ ծառայություններն արդեն համար են պատվիրել հյուրանոցում: Լուսաբանողների կարծիքով, հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրմանն իր ներկայությամբ Քլինթոնը ցանկանում է ցույց տալ ԱՄՆ շահագրգռվածությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում:
«Այդ շահագրգռվածությունը հիմնականում բացատրվում է Կովկասի տարածաշրջանում առկա նավթի եւ գազի մեծ պաշարներով: Շվեյցարիայի միջնորդությունը արտոնագրված էր ԱՄՆ կողմից»,- ասել է Բեռնում ԱՄՆ նորանշանակ դեսպանը:
Հրատարակությունը նաեւ նշում է, որ ԱՄՆ Պետքարտուղարի մասնակցությունն արարողությանը «դեռեւս հաստատված չէ»:
Արարողությանը ներկա կլինի նաեւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավար Միշել Կալմի-Ռեյը:
No comments:
Post a Comment