Tuesday, September 29, 2009

Քլինթոնը գոհ է նաև Թուրքիայից

Tert.am. 29-9-2009- Երեկ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ։ Հանդիպման ընթացքում Հիլարի Քլինթոնը ընդգծել է Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների կարևորությունը։ ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ «արտգործնախարարը և ես խոսել ենք մի շարք կարևոր հարցերի շուրջ՝ ներառյալ էներգետիկան, ինչպես նաև ԵՄ-ին Թուրքիայի անդամագրման գործընթացը և հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ջանքերը»։ Բացի այդ, կողմերը նաև քննարկել են իրավիճակը Աֆղանստանում, Պակիստանում, Իրանում և Մերձավոր Արևելքում։ Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։ «Եվ ես մեծապես գնահատում եմ Թուրքիայի կառավարության խորը նվիրվարծությունը, որը նա ներդրեց Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման գործում։ Բացի այդ, ես մեծապես շնորհակալ եմ այն ամուր հարաբերությունների համար, որոնք մինչ օրս պահպանում են Միացյալ Նահանգներն ու Թուրքիան»,- հայտնել է Հիլարի Քլինթոնը։ Ահմեթ Դավութօղլուն էլ, իր հերթին, նշել է, որ երկու երկրների միջև հաստատվել է հարաբերությունների այն մոդելը, որի մասին ավելի վաղ խոսել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման։

No comments: