Tuesday, September 29, 2009

Համանախագահները պատրաստ են կողմերին ներկայացնել Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը

Արդեն պատրաստ է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այն կողմերին կներկայացնեն տարածաշրջան կատարելիք հաջորդ այցի ժամանակ: «Մադրիդյան սկզբունքներն արդեն նորացված են: Մենք աշխատել ենք դրանց վրա հուլիսի վերջին` Կրակովում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպման ժամանակ»,- Trend News-ին հեռախոսով հայտնել է ԵԱՀԿ ռուս համանախագահ Յուրի Մեռզլյակովը: «Տարածաշրջան կատարելիք հաջորդ այցի ընթացքում այն կներկայացվի կողմերին»,- հավելել է նա:

No comments: