«ԱԶԳ», 29-09-2009- Ըստ թուրքական «Միլլիեթ» օրաթերթի` Թուրքիայի ԱԳՆ-ն պատասխանել է Ադրբեջանի բողոքի նոտային, որ Բաքուն արել էր ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանից թուրքական ՆՏՎ հեռուստաընկերության լրագրողների վերցրած հարցազրույցի առիթով. «Մեր լրագրողների պահվածքը կապ չունի Թուրքիայի քաղաքականության հետ: Հուսով ենք, որ եղբայրական Ադրբեջանի իշխանությունները մեր լրագրողների լրատվական գործունեությունը կգնահատեն մամուլի ազատության սկզբունքի շրջանակներում», հանգստացրել են եղբայր Բաքվին Թուրքիայի ԱԳՆ-ի պատասխանում:
Tuesday, September 29, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment