«Առավոտ» 26-9-2009- Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը կմեկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ուր կնախագահի Հայաստանյայց առաքելական ս. եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 20-ամյակին նվիրված միջոցառումները: Նույն օրը Գանձասարի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում Ամենայն հայոց հայրապետի հանդիսապետությամբ տեղի կունենա երեկոյան ժամերգություն, որից հետո կկատարվի անդաստան եւ խաչքարի օծման արարողություն:
Սեպտեմբերի 27-ին նորին սրբությունը սբ. պատարագ կմատուցի Շուշիի Սբ. Ամենափրկիչ եկեղեցում, որի ավարտին կկատարվի Հանրապետական մաղթանք: Նույն օրը տեղի կունենա «Եկեղեցական գանձեր» ցուցահանդեսի բացումը Արցախի պատմաերկրագիտական թանգարանում:
Սեպտեմբերի 28-ին Վեհափառ հայրապետը կմասնակցի Արցախի թեմին նվիրված լուսանկարների եւ թեմի կողմից հրատարակված գրականության ցուցահանդեսին, ինչպես նաեւ թեմի վերաբացման 20-ամյակի հանդիսավոր երեկոյին:Tuesday, September 29, 2009
ԱՐՑԱԽԻ ԹԵՄԻ 20-ԱՄՅԱԿԸ
«Առավոտ» 26-9-2009- Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը կմեկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ուր կնախագահի Հայաստանյայց առաքելական ս. եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 20-ամյակին նվիրված միջոցառումները: Նույն օրը Գանձասարի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում Ամենայն հայոց հայրապետի հանդիսապետությամբ տեղի կունենա երեկոյան ժամերգություն, որից հետո կկատարվի անդաստան եւ խաչքարի օծման արարողություն:
Սեպտեմբերի 27-ին նորին սրբությունը սբ. պատարագ կմատուցի Շուշիի Սբ. Ամենափրկիչ եկեղեցում, որի ավարտին կկատարվի Հանրապետական մաղթանք: Նույն օրը տեղի կունենա «Եկեղեցական գանձեր» ցուցահանդեսի բացումը Արցախի պատմաերկրագիտական թանգարանում:
Սեպտեմբերի 28-ին Վեհափառ հայրապետը կմասնակցի Արցախի թեմին նվիրված լուսանկարների եւ թեմի կողմից հրատարակված գրականության ցուցահանդեսին, ինչպես նաեւ թեմի վերաբացման 20-ամյակի հանդիսավոր երեկոյին:
برچسبها:
Արցախ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment