/PanARMENIAN.Net/ 14.09.2009 - Ազգային-հանրապետական ընդդիմական կուսակցության (DNP) առաջնորդ Դենիզ Բայկալը պահանջել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ներառել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված Արձանագրությունների մեջ: «Ղարաբաղյան հիմնահարցը պետք է ներգրավվի թուրք-հայկական Արձանագրության մեջ»,- ասել է Բայկալը:
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմետ Դավութօղլուն մտադիր է քննարկել Անկարայի ու Երեւանի միջեւ արձանագրությունները ԹՄԱՀ-ի ժամանակ:
Արտգործնախարարը սեպտեմբերի 15-ին հանդիպում կանցկացնի նաեւ ընդդիմության առաջնորդների հետ, հաղորդում է «Hurriyet»-ը:
Օգոստոսի 31-ին Շվեյցարիայի ԱԳՆ մամլո ծառայությունը հաղորդագրություն հրապարակեց այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը եւ Թուրքիայի Հանրապետությունը համաձայնեցին սկսել ներքին քաղաքական խորհրդակցություններ` շվեյցարական միջնորդությամբ իրականացվող բանակցությունների ընթացքում նախաստորագրված հետեւյալ երկու արձանագրությունների շուրջ` «Արձանագրություն երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» եւ «Արձանագրություն երկկողմ հարաբերությունների զարգացման մասին»:Monday, September 14, 2009
Դենիզ Բայկալը պահանջում է ղարաբաղյան հիմնախնդիրը ներառել հայ-թուրքական Արձանագրությունների մեջ
/PanARMENIAN.Net/ 14.09.2009 - Ազգային-հանրապետական ընդդիմական կուսակցության (DNP) առաջնորդ Դենիզ Բայկալը պահանջել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ներառել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված Արձանագրությունների մեջ: «Ղարաբաղյան հիմնահարցը պետք է ներգրավվի թուրք-հայկական Արձանագրության մեջ»,- ասել է Բայկալը:
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմետ Դավութօղլուն մտադիր է քննարկել Անկարայի ու Երեւանի միջեւ արձանագրությունները ԹՄԱՀ-ի ժամանակ:
Արտգործնախարարը սեպտեմբերի 15-ին հանդիպում կանցկացնի նաեւ ընդդիմության առաջնորդների հետ, հաղորդում է «Hurriyet»-ը:
Օգոստոսի 31-ին Շվեյցարիայի ԱԳՆ մամլո ծառայությունը հաղորդագրություն հրապարակեց այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը եւ Թուրքիայի Հանրապետությունը համաձայնեցին սկսել ներքին քաղաքական խորհրդակցություններ` շվեյցարական միջնորդությամբ իրականացվող բանակցությունների ընթացքում նախաստորագրված հետեւյալ երկու արձանագրությունների շուրջ` «Արձանագրություն երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» եւ «Արձանագրություն երկկողմ հարաբերությունների զարգացման մասին»:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment