Tuesday, September 15, 2009

Դաշնակցության կողմից առաջադրված պատգամավորները հեռացել են ՀՀ ԱԺ նիստերի դահլիճից

/PanARMENIAN.Net/ 15.09.2009 - ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունն ամբողջ կազմով լքել է ԱԺ-ի շենքը եւ ուղղվել դեպի Երեւանի Հանրապետական հրապարակ, որտեղ գործադուլ է սկսվում Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման դեմ: Պատգամավորները պատրաստվում են մասնակցել բողոքի գործողությանը: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի խորհրդարանում հավատարմագրված թղթակիցը, ՀՅԴ-ի կողմից առաջադրված պատգամավորները հրաժարվել են ՀՀ ԱԺ-ի շենքում պատասխանել մամուլի ներկայացուցիչների հարցերին: Ժամը 14:00-ին Հանրապետության հրապարակում ՀՀ ԱԳՆ շենքի առջեւ կսկսվի Դաշնակցություն կուսակցության գործադուլն ու հացադուլը Հայաստանի իշխանությունների կողմից Թուրքիայի հետ համաձայնագրի ստորագրման դեմ: Դաշնակցության խորհրդարանական խմբակցությունը կազմված է 16 պատգամավորից:

No comments: