Tuesday, September 15, 2009

«Հրապարակ». Սկանդալ արդարադատության համակարգում

Օրաթերթին հասած տեղեկություններով՝ լուրջ սկանդալ է հասունանում արդարադատության փոխնախարար Գևորգ Մալխասյանի շուրջ։ 15-9-2009- Մեզ հասած տեղեկություններով՝ լուրջ սկանդալ է հասունանում արդարադատության փոխնախարար Գևորգ Մալխասյանի շուրջ։ Նա գույքային վեճ ունի ինչ-որ մարդկանց հետ, որոնք լուրջ կոմպրոմատներ են հավաքել նրա դեմ և պատրաստվում են դրանք շուտով հրապարակել։ Ըստ այս նյութերի՝ Գևորգ Մալխասյանը ժամանակակից Կորեյկոն է. նա տիրապետում է մեծ հողատարածքների, տների, մեքենաների, ընդհանրապես՝ սեփականության։ Մասնավորապես, «Փոքր Մհեր» կրթահամալիրը, որը մի տեսակ օրինական դաշտից դուրս է մնացել, նրա անվան հետ է կապվում։ Բացի այդ, նրա բարոյական նկարագրի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ ևս կան որոշակի նյութեր, որոնք նրա հակառակորդները պատրաստվում են դնել շրջանառության մեջ։ Գևորգ Մալխասյանը, որին հաճախ կարելի է տեսնել ցելոֆանե մի տոպրակ ձեռքին, մաշված կոստյումով, ոտքով գործի գնալիս, փաստորեն, այս ամենը հմտորեն թաքցրել է և մեծ կարողություն կուտակել։

No comments: