«ԱԶԳ», 30-09-2009- «Թուրքիայի հետ մենք չունենք փակ սահման, խոսքը Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման մասին է», երեկ «Արցախ» մամուլի ակումբում հայտարարեց Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը : Տիկին Ալավերդյանի կարծիքով` հայ-թուրքական արձանագրությունները «խեղաթյուրված իդեալիզմի արգասիք են», այդ արձանագրություններում, ըստ բանախոսի, բավական կլինեին հետեւյալ երկու կետերը. Թուրքիան ապաշրջափակում է Հայաստանը, երկրորդ` սկսվում է դիվանագիտական հարաբերությունների հաստատման գործընթաց երկու երկրների միջեւ:
«Ինչ վերաբերում է քննարկումներին. նախ ո՞վ ասաց, որ արձանագրություններն այլեւս հնարավոր չէ փոխել: Բայց պետք է արվի ոչ թե այս, այլ հասարակական քննարկումներով, ու այդ պարագայում պետք է անպայման, չեմ ասում` ընդունելի, գոնե լսելի լինի հասարակության կարծիքը: Չնայած այսօր Հայաստանում դժվար թե գտնվի մի մարդ կամ քաղաքական ուժ, որը կտրուկ դեմ լինի Թուրքիայի հետ հարաբերություններին»: Այս առումով «Ժառանգությունը» առաջարկում է հետեւյալ քայլերը` բանավեճեր պետական բոլոր ինստիտուտներում (ոչ միայն ԱԺ-ում) եւ հանրաքվեի անցկացում, վերջինս, տիկին Ալավերդյանի կարծիքով, հենց նման կարեւորագույն հարցերի համար է «ստեղծված»:
«Քննարկումների ուղղությունն էլ մենք սխալ ենք ընտրել: Տեսեք, ե՛ւ իշխանությունները, ե՛ւ ընդդիմությունը ընդունում են, որ առկա արձանագրություններում կան թերություններ, այ հենց այստեղից պետք է սկսել քննարկումները», նկատեց Ալավերդյանը:
Հոկտեմբերի մեկից Աժ-ում մեկնարկող քննարկումների վերաբերյալ տիկին Ալավերդյանը ասաց, որ այդ քննարկումները ինքը ձեւական չի համարում. «Աժ լսումները չի կարելի ցուցադրական համարել: «Ժառանգություն»-ը հանդես է գալու հայտարարությամբ, որ բոլոր կուսակցությունները (նաեւ ԱԺ կազմից դուրս) ստորագրեն արձանագրությունների այն կետերի տակ, որոնց համաձայն են, եւ հակառակը: Անձամբ ես ելույթ եմ ունենալու եւ ասելու, որ պետք է մեր հայտարարությունը ստորագրվի: Գիտեմ, որ Դաշնակցությունն էլ ունի տեքստ, եկեք մեր գրավոր եւ բանավոր խոսքը մեկ անենք»:
Հայ ազգային կոնգրեսի հետ սկզբունքների հնարավոր նույնացման վերաբերյալ տիկին Ալավերդյանը նկատեց, որ վերջերս ՀԱԿ-ը, հուրախություն իրեն, «շատ հետաքրքիր է հանդես գալիս` իր քննադատությունը շատ կոնստրուկտիվ ներկայացնելով: Ընհանուր առմամբ մեր սկզբունքները համընկնում են, չի համընկնում միայն այն, որ, ըստ նրանց, հայ-թուրքական գործընթացը ավելի արդյունավետ կլինի իշխանության փոփոխումից հետո. դա հեղհեղուկ գաղափար է: Այնուամենայնիվ, ես կուզենայի, որ ՀԱԿ-ը քայլ անի առաջ, ու մենք հավասարների նման համագործակցենք` թույլ չտալով իշխանություններին ստորագրել նախաստորագրված փաստաթուղթը, չնայած գտնում եմ, որ ընդդիմության միավորումը մեկ մարմնում սխալ է», ասաց բանախոսը:
Խոսելով նախագահի «համահայկական ուղեւորության» մասին` տիկին Ալավերդյանը նկատեց, որ այդ ուղեւորությունը պետք է կատարվեր մինչեւ արձանագրությունների նախաստորագրումը. «Ընդ որում ամենեւին պարտադիր չէր նախագահի մասնակցությունը, նման կարեւոր քաղաքական հարցերի ժամանակ ոչ թե առաջին դեմքերն են գնում, արդեն փաստից հետո, այլ գնում են մարդիկ` ուսումնասիրելու հասարակական կարծիքը, տրամադրությունները, նոր միայնՙ ստանձնում պատասխանատվություն»: Բանախոսի մեկնաբանմամբ` նախագահի այցը ցուցադրական է. «Ավելի շատ կարծիք ամրագրելու, քան այն փոխելու համար է, քանի որ սփյուռքը մոնոլիտ չէ, այնտեղ էլ կան ուժեր, որոնք իշխանահաճոյության համար ցույց կտան, որ այդ քայլը պետք է անել»:
Բանախոսն ընդունեց, սակայն, որ նախագահ Սարգսյանը վերոհիշյալ հանդիպումներից հետո հնարավոր է կասեցնի արձանագրությունների ստորագրումը, ինչը տիկին Ալավերդյանը որակեց «հրաշք»:
Վերջում բանախոսն, անդրադառնալով ԼՂՀ խնդրին, ասաց, որ ԼՂՀ-ն միջազգային իրավունքի սուբյեկտ է. «Իսկ միջազգային իրավունքի սուբյեկտը կարող է միջազգային պայմանագրեր կնքել: Եթե Հայաստանն այսօր ներկայացնում է Ղարաբաղը բանակցություններում, ուրեմն ժամանակավորապես ճանաչվում է ագրեսոր, իսկ հարցի լուծումից հետո ո՞վ պետք է տա փոխհատուցումը, Հայաստա՞նը, թե՞ Արցախը»:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆWednesday, September 30, 2009
ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` «ԽԵՂԱԹՅՈՒՐՎԱԾ ԻԴԵԱԼԻԶՄԻ ԱՐԳԱՍԻՔ»

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment