Thursday, September 24, 2009

ՀՆՉԱԿՅԱՆՆԵՐՆ ԸՄԲՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ

«Առավոտ» 23-9-2009Սեպտեմբերի 26-ին Հայաստանում տեղի է ունենալու համահնչակյան կենտրոնական վարչության 19-րդ համագումարը: Համագումարի քննարկման օրակարգում են նաեւ հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂՀ հարցի կարգավորմանն առնչվող հարցեր: «Առավոտի» տեղեկություններով, այս հարցերի վերաբերյալ բավականին կոշտ ելույթներ են հնչելու, չի բացառվում, որ որոշում կայացվի կենտրոնացնել ողջ աշխարհի հնչակյանների ուժերն ու կարողությունները, եւ բողոքի լայնածավալ ակցիաներ սկսվեն ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում: Համագումարին Սփյուռքից կժամանեն 60-70 պատվիրակներ, որոնց թվում կլինեն Լիբանանի խորհրդարանի հայ պատգամավորներ, լոբբիստական կառույցների ղեկավարներ: Հիշեցնենք, որ Հայաստանում գործող Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը անդամակցում է ՀԱԿ ընդդիմադիր դաշինքին:

No comments: