Tert.am. 11-9-2009- Ստամբուլի Շաֆակ փողոցը, որը գտնվում է Շիշլի թաղամասում, շուտով կկրի Հրանտ Դինքի անունը։ Շաֆակը հատում է Հալասկարղազի պողոտան և այս փողոցների անկյունում է սպանվել Հրանտ Դինքը։
Ինչպես Tert.am–ի հետ զրույցում նշեց «Ագոս» թերթի խմբագիր Արիս Նալջին, Շիշլի թաղամասի տեղական ինքնակառավարման խորհուրդն արդեն դրական որոշում է կայացրել տվյալ հարցի կապակցությամբ և անհրաժեշտ հարցումն ուղարկել Ստամբուլի քաղաքային իշխանություններին, որոնք էլ պետք է վերջնական թույլտվություն տա։ Արիս Նալջիի կարծիքով՝ քաղաքային իշխանությունների որոշումը նույնպես դրական կլինի և մոտավորապես 1-1,5 ամիս հետո փողոցը կանվանափոխվի։
Saturday, September 12, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment