«ԱԶԳ», 24-09-2009- Սեպտեմբերի 21-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնեց Նյու Յորքՙ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին: ՛Նրան ուղեկցում է արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Նյու Յորքում Էրդողանը երկկողմ հանդիպումներ է ունենում այլ պետությունների եւ կառավարությունների ղեկավարների հետ: Նա հանդիպումներում որպես կանոն արծարծում է նաեւ Հայաստանի հետ «հաշտեցման» հարցը: Ենթադրվում է, որ Էրդողանը ՄԱԿ-ի ամբիոնից Գլխավոր ասամբլեային դիմելիսՙ «Կովկասում տիրող լարվածության» հարցի հետ կանդրադառնա նաեւ Հայաստան-Թուրքիա գործընթացին եւ պարզաբանումներ կտա դրա առնչությամբ:
Պարզաբանումների մասին սեպտեմբերի 22-ի համարում նշել էր «գորշ գայլերին» հարող «Թյուրքիե» թերթը, ապա եւ ավելացրել. «ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Թուրքիան ներկայացնում են վարչապետ Էրդողանն ու արտգործնախարար Դավութօղլուն, իսկ Հայաստանըՙ նախագահ Սերժ Սարգսյանն ու արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Այնտեղ Դավութօղլուն իր հայ գործընկերոջն ասելու է. «Հաշտեցման արձանագրությունները ուժի մեջ մտցնելու համար անհրաժեշտ է դրա վավերացումը Թուրքիայի ազգային մեծ ժողովումՙ Մեջլիսում: Ղարաբաղյան հարցի կարգավորումը կնպաստի Մեջլիսում արձանագրությունների վավերացմանը»: Հայաստանի հետ հաշտեցման հարցը հոկտեմբերի 2-3-ը կքննարկվի նաեւ Նախիջեւանում նախատեսվող թյուրքալեզու պետությունների գագաթաժողովում, որի շրջանակներում նախագահ Աբդուլլահ Գյուլը երկկողմ հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ»:
Մինչ «Թյուրքիե» թերթն ակնարկում էր Նալբանդյան-Դավութօղլու հանդիպման հավանականության մասին, սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում վարչապետ Էրդողանը հանդիպում է ԱՄՆ-ի հրեական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Նա հանդիպմանն անդրադառնում է «Ժողովրդավարական նախաձեռնություններին», որոնց շրջանակներում քրդականի հետ ընդգրկված է նաեւ հայկականը, ապա նշում է նախատեսվող երկկողմ հանդիպումների մասին եւ շարունակում. «Եթե հանդիպումներում «Ժողովրդավարական» նախաձեռնությանն առնչվող հարցեր լինեն, ապա մենք սիրահոժար կպատասխանենք: Չենք խուսափում դրանցով հետաքրքրվողներին լուսաբանելուց»:
Այս հանդիպումից հետո Թուրքիայի վարչապետը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ եւ պատասխանելով հարցերին ասել է, որ «Ժողովրդավարական» նախաձեռնության» քննարկումները Մեջլիսում դռնփակ չեն լինի, իրենք քայլեր են ձեռնարկումՙ լուծելու նաեւ ալավիներին եւ Հայկական հարցին առնչվող խնդիրները:
«Նյու Յորքում նախատեսվո՞ւմ է Հայաստանի նախագահի հետ հանդիպում» հարցին ի պատասխան Էրդողանը, թուրքական հանրային հեռուստատեսության եւ «Զամանի» վկայությամբ, ասել է, որ իր տեղեկությունների համաձայնՙ նախագահ Սարգսյանը Նյու Յորք չի ժամանելու, իսկ ինչ վերաբերում է Հայաստանի այլ ներկայացուցչի հետ հանդիպման հավանականությանը, ապա որեւէ հանդիպում դեռեւս հստակեցված չէ:
Վարչապետ Էրդողանը Հայաստան-Թուրքիա նախաստորագրված արձանագրություններին առնչվող հարցերին պատասխանելիս նշել է, որ դրանք պարտավորեցնող չեն Թուրքիայի համար, պետք է սպասել գործընթացի զարգացմանը, որովհետեւ արձանագրությունները դեռեւս ներկայացվելու են Մեջլիսի քննարկմանը:
Հ. ՉԱՔՐՅԱՆThursday, September 24, 2009
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ «ՀԱՇՏԵՑՈՒՄԸ» ՎԱՐՉԱՊԵՏ ԷՐԴՈՂԱՆԻ ՆՅՈՒՅՈՐՔՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ

Հ. ՉԱՔՐՅԱՆ
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment