«ՀԵՏՔ» 1-9-2009- Այսօր երիտասարդ ակտիվիստները Կրթության եւ գիտության նախարարության շենքի դիմաց բողոքի ցույց էին անում` նախարարությունից պահանջելով արձագանքել Նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկ դպրոցի խնդիրներին` կրթության ցածր որակ, երեխաների նկատմամբ վատ վերաբերմունք եւ սեռական ոտնձգություններ, թերի սնունդ, ոչ պատշաճ սանիտարահիգիենիկ պայմաններ:
Երիտասարդներին հանդիպեցին նախարարի խորհրդական Մհեր Ղազարյանը եւ Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: Նրանք խոստացան, որ նախարար Արմեն Աշոտյանը ուրբաթ օրը կընդունի կամավորների խմբին եւ կքննարկի գիշերօթիկ դպրոցում առկա խնդիրները:
Այսօր երիտասարդ կամավորները նաեւ բաց նամակներ հանձնեցին ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին, Մարդու իրավունքների պաշտպանին եւ գլխավոր դատախազին: Այդ քայլով երիտասարդները եւս մեկ անգամ պաշտոնյաների ուշադրությունը հրավիրեցին հատուկ դպրոցներում առկա խնդիրների վրա:Wednesday, September 2, 2009
Նախարարը կհանդիպի Նուբարաշենի գիշերօթիկում աշխատած կամավորների հետ
«ՀԵՏՔ» 1-9-2009- Այսօր երիտասարդ ակտիվիստները Կրթության եւ գիտության նախարարության շենքի դիմաց բողոքի ցույց էին անում` նախարարությունից պահանջելով արձագանքել Նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկ դպրոցի խնդիրներին` կրթության ցածր որակ, երեխաների նկատմամբ վատ վերաբերմունք եւ սեռական ոտնձգություններ, թերի սնունդ, ոչ պատշաճ սանիտարահիգիենիկ պայմաններ:
Երիտասարդներին հանդիպեցին նախարարի խորհրդական Մհեր Ղազարյանը եւ Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: Նրանք խոստացան, որ նախարար Արմեն Աշոտյանը ուրբաթ օրը կընդունի կամավորների խմբին եւ կքննարկի գիշերօթիկ դպրոցում առկա խնդիրները:
Այսօր երիտասարդ կամավորները նաեւ բաց նամակներ հանձնեցին ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին, Մարդու իրավունքների պաշտպանին եւ գլխավոր դատախազին: Այդ քայլով երիտասարդները եւս մեկ անգամ պաշտոնյաների ուշադրությունը հրավիրեցին հատուկ դպրոցներում առկա խնդիրների վրա:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment