News.am- 31-8-2009- «Մենք միշտ հայտարարել ենք, որ Լեռնային Ղարաբաղը, բնականաբար, պետք է կարգավիճակ ունենա, սակայն մենք այդ կարգավիճակը չենք տեսնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից դուրս եւ երբեք դրա հետ չենք համաձայնի»,- երեկ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում որպես շահաթուղթ մեր հարեւանները մատնանշում են այն, որ Ադրբեջանը ՄԱԿ է ընդունվել, կազմում ունենալով Լեռնային Ղարաբաղը: Բոլոր երկրները, այդ թվում նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այնինչ 1991 թվականի օգոստոսի 30-ին հռչակված եւ ՄԱԿ-ի անդամ հանդիսացող Ադրբեջանի հանրապետության հռչակագրում նշվում է, որ Ադրբեջանում վերականգնվում է 1918-1920 թվականների Ադրբեջանի դեմոկրատական հանրապետությունը, ասել է թե նոր ստեղծվող պետությունը իրավահաջորդն է 18- 20 թվականների մուսավաթական Ադրբեջանի։ Այսօր, խոսելով Ադրբեջանի տարծքային ամբողջականության մասին, մեր հարեւանները մոռացության են մատնում իրենց պետականության վերականգնման մասին այդ հիմնական փաստաթուղթը։ Պատմական անցքերի իմացությունը, սակայն, այդ միամիտ թվացող մոռացկոտության հիմքերը բացահայտում է։ Ինչպե՞ս կարող են Արդրբեջանում հիշել այն մասին, որ պետությունը, որի իրավահաջորդը հանդիսանում է ներկայիս Ադրբեջանը, չուներ հստակ սահմաններ, եւ հատկապես Լեռնային Ղարաբաղը, Նախիջեւանը եւ Զանգեզուրը, որի նկատմամբ նկրտումներից այսօր էլ չեն հրաժարվում, ժամանակին գործող միջազգային նորմերի համաձայն վիճելի տարածքներ էին։
Այդ մասին վկայում են Առաջին համաշխարհայինին հետեւած Փարիզի գագաթնաժողովի եւ Ազգերի լիգայի` Անդրկովկասյան նորաստեղծ հանրապետություներին իր կազմ ընդունելու վերաբերյալ քննարկումների նյութերը։ Այդ մասին խոսում են Խորհրդայնացման առաջին տարիներին կնքված համաձայնագրերն ու բոլշեւիկյան պաշտոնական հայտարարությունները։ Պատմական վավերագրերի համաձայն Իր հարեւանների նկատմամբ ունեցած նկրտումները ժամանակին խոչընդոտել էին Ադրբեջանի մուտքը Ազգերի լիգա։ 1920թ. դեկտեմբերին Ազգերի լիգայի այն օղակը, որի իրավասությանն էր հանձնված Ադրբեջանի անդամակցության հարցը, միաձայն դեմ էր արտահայտվել Ադրբեջանին Ազգերի լիգա ընդունելուն` մասնավորապես, այն հիման վրա, որ «Վրաստանի եւ Հայաստանի հետ նրա սահմանային վեճերը թույլ չեն տալիս որոշելու, թե ադրբեջանական պետության սահմանները վերջնականորեն որոշված կարո՞ղ են համարվել, թե՞ ոչ»։ Ասել է թե` ադրբեջանցի պաշտոնյանները, խոսելով այն մասին, որ Ադրբեջանը ՄԱԿ է ընդունվել՝ կազմում ունենալով Լեռնային Ղարաբաղը, պետք է ճշտեն նախ եւ առաջ, թե ո՞ր Ադրբեջանը. եթե այն, որ իրավահաջորդն է 18 եւ 20 թվականների Մուսավաթական Ադրբեջանի, ապա դրա կազմում Լեռնային Ղարաբաղն ընդգրկված չէր։ Հետեւաբար ՄԱԿ-ի կազմ 1991 թվականին հռչակված երկիրը ընդունվել է առանց Լեռնային Ղարաբաղի։
Լուսինե Ավանեսյան
Tuesday, September 1, 2009
Ներկայիս Ադրբեջանը իրավահաջորդն է մուսավաթական Ադրբեջանի՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով

Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment