Tuesday, September 1, 2009

Խամենեին համաձայն չէ Արևմուտքի «կեղծ ազատությունների» հետ

Tert.am. 31-8-2009- Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ողջունել է «այն բարձր հնարավորությունները, որոնց շնորհիվ Իրանը կարողացավ դուրս գալ հետընտրական խնդիրներից»: Իրանի հոգևոր առաջնորդը այս մասին խոսել է համալսարանների դասախոսների և գիտական էլիտայի հետ հանդիպման ժամանակ: Խամենեին նշել է, որ Իրանը կարողանում է մահմեդականության շրջանակներում «տարբեր կարգի ազատություններ կիրառել»: «Իսլամական Հանրապետությունը երբեք չի համաձայնի այն կեղծ ազատությունների հետ, որոնք գոյություն ունեն Արևմուտքում»,- ասել է Խամենեին:

No comments: