/PanARMENIAN.Net/ 12.09.2009 - Արեւմտյան Հայաստանի Պաշտպանության խորհուրդը ՀՀ նախագահին բաց նամակ է հղել, որում, մասնավորապես, ասվում է. «Հայությանը նոր եւ բարդ փորձություն Է սպասվում` դիվանագիտական բանակցություններ, այն Էլ ամենափորձված եւ ամենադժվար «հակառակորդի»` Թուրքիայի հետ, ով շահավոր Է դուրս եկել իրեն պարտադրված բոլոր դիվանագիտական-բանակցային ճակատումներից: Ձեզ, պարոն նախագահ եւ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին մեծ բարդություններ են սպասվում այդ գործընթացում:
Պետք է ըստ արժանվույն գնահատել Ձեր որոշումը` (Արեւելյան) Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի միջեւ բանակցությունների նյութը հայության ներսում` Հայաստան եւ ի սփյուռս աշխարհի` քննարկման նյութ դարձնելու մասին: Դուք պետք է հայ-թուրքական բանակցություններում առավելագույն հայանպաստ ընտրանքը գտնեք: Իրադարձությունների անթույլատրելի զարգացման դեպքում, ազգավնաս հետեւանքը կանխելու նպատակով հայկական իշխանությունները պետք է դուրս գան «խաղից»,- ասվում է Արեւմտյան Հայաստանի Պաշտպանության խորհրդի` PanARMENIAN.Net ստացված նամակում:Sunday, September 13, 2009
Հայ ժողովրդին լուրջ փորձություն է սպասվում
/PanARMENIAN.Net/ 12.09.2009 - Արեւմտյան Հայաստանի Պաշտպանության խորհուրդը ՀՀ նախագահին բաց նամակ է հղել, որում, մասնավորապես, ասվում է. «Հայությանը նոր եւ բարդ փորձություն Է սպասվում` դիվանագիտական բանակցություններ, այն Էլ ամենափորձված եւ ամենադժվար «հակառակորդի»` Թուրքիայի հետ, ով շահավոր Է դուրս եկել իրեն պարտադրված բոլոր դիվանագիտական-բանակցային ճակատումներից: Ձեզ, պարոն նախագահ եւ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին մեծ բարդություններ են սպասվում այդ գործընթացում:
Պետք է ըստ արժանվույն գնահատել Ձեր որոշումը` (Արեւելյան) Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի միջեւ բանակցությունների նյութը հայության ներսում` Հայաստան եւ ի սփյուռս աշխարհի` քննարկման նյութ դարձնելու մասին: Դուք պետք է հայ-թուրքական բանակցություններում առավելագույն հայանպաստ ընտրանքը գտնեք: Իրադարձությունների անթույլատրելի զարգացման դեպքում, ազգավնաս հետեւանքը կանխելու նպատակով հայկական իշխանությունները պետք է դուրս գան «խաղից»,- ասվում է Արեւմտյան Հայաստանի Պաշտպանության խորհրդի` PanARMENIAN.Net ստացված նամակում:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment