Sunday, September 13, 2009

Դավութօղլուն սկսել է խորհրդակցություններն ընդդիմադիր կուսակցությունների հետ

Tert.am. 12-9-2009- Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն այսօր սկսել է խորհրդակցություններն ընդդիմադիր կուսակցությունների հետ հայ–թուրքական հարաբերությունների շուրջ։ Առաջինը Դավութօղլուն հանդիպել է Հանրապետական Ժողովրդական կուսակցության ղեկավար Դենիզ Բայկալի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ–թուրքական հարաբերությունները, և Բայկալը նշել է, որ իրենք դրական են գնահատում նախաստորագրված Արձանագրությունները։ Կողմերը պայմանավորվել են ևս մեկ անգամ հանդիպել սեպտեմբերի 15-ին և հենց այդ հանդիպման ընթացքում Դավութօղլուն պետք է Արձանագրությունների մանրամասները ներկայացնի կուսակցության առաջնորդին։ Բայկալի հետ հանդիպումից հետո Դավութօղլուն զրուցել է «Ազգային շարժում» կուսակցության քարտուղարի տեղակալ Մ. Շահինի հետ և ոչ թե կուսակցության ղեկավար Դեվլեթ Բահչելիի հետ։ ԱԳՆ ղեկավարը Շահինի հետ քննարկել է Արձանագրությունները։ Ինչպես հաղորդում է Tert.am–ի թղթակիցը Ստամբուլից, հանդիպումից հետո Դավութօղլուն ևս մեկ զրույցի պայմանավորվածություն է փորձել ձեռք բերել, սակայն «Ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչները մերժել են նրան։

No comments: