«ԱՅՍՕՐ» 29-9-2009- Լիբանանի հայկական համայնքը ներկայացնող երկրի խորհրդարանի նախկին և ներկա երկու պատգամավորներ այսօր խոսեցին հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների մասին:
Նախկին պատգամավոր Եղիա Ջերեջյանը հայտնեց, որ Սփյուռքում, ինչպես և Հայաստանում միատեսակ մտածելակերպ չկա այս հարցի շուրջ:
«Ժողովուրդ-իշխանություն անվստահության մթնոլորտի արդյունքն են նկատված քայլերը: Մարդիկ ենթադրում են, որ արձանագրությունների մեջ կան բաներ, որոնք անվստահությունից են բխում: Կան մարդիկ, որ գտնում են, թե Թուրքիայի հետ հարաբերություններ սկսելը ոչ մի կերպ չի վնասի Հայաստանին: Կան մարդիկ, որոնք վախենում են, որ այս քայլը կարող է առաջնորդվել Ցեղասպանության ուրացմամբ», - ասաց նա:
Ջերեջյանը հավելեց, որ անգամ իրենց` Հնչակյան կուսակցության մեջ տարբեր տեսակետներ են արտահայտված: Այդ պատճառով նա կարևորեց քննարկումներն ու բացատրական աշխատանքները:
Այս համատեքստում բանախոսը նշեց, որ առաջին հերթին պետք է լսել ՀՀ նախագահի խոսքը: «Սփյուռքի մոտ ազգային լարն ավելի բարձր է եղել, որովհետև կազմությունը եղել է Ցեղասպանության արդյունք: Կայուն ենք ու զգայուն ազգային հարցերի շուրջ», - ասաց Եղիա Ջերեջյանը:
Լիբանանի խորհրդարանի ներկայիս պատգամավոր Սեպուհ Գալփակյանի խոսքով` մի քիչ արմատական են ասում, որ իրենք որևէ զիջում Ցեղասպանության հարցում, Ղարաբաղի հարցում կամ հողային հարցում չեն ընդունի, իսկ եթե չկան զիջումներ, իրենք համաձայն են Հայաստանի իշխանությունների հետ:
«Մեր վերլուծությունն այն է, որ Ամերիկան ինքն է այս փոխհարաբերության կնքահայրը. դա բխում է նրանից, որ Հայաստանն ուզի, չուզի, մոտիկ հարաբերությունների մեջ է Իրանի հետ, ուստի Ամերիկայի քաղաքականությունն է Իրանը պաշարել աշխարհագրորեն: Դրա համար Ամերիկայի նպատակն է Հայաստանը կտրել Իրանից ու Ռուսաստանից»,- նման տեսակետ հայտնեց Գալփակյանը:
Նա վստահ է, որ ԱՄՆ-ի շահերը չեն համապատասխանում Հայաստանի շահերին, բայց, ըստ նրա, կա նաև պրագմատիկ քաղաքականություն, այն է` սահմանի բացումն ու դեսպանությունների հիմնումը իշխանությունները կարո՞ղ են այնպես տանել, որ չազդի Ցեղասպանության հարցի վրա:
«Մեր ժողովուրդն աշխարհացրիվ է, և Ցեղասպանության հարցում Սփյուռքն իր բարոյական խոսքը պետք է ասի, իսկ իշխանությունները պետք է նկատի ունենան նաև Սփյուռքի ասածները», - հայտարարեց Ս. Գալփակյանը:
Երկու բանախոսներն էլ ասացին, որ դեռ կայուն որևէ հայտարարություն չեն կարող անել արձանագրությունների մասին, կսպասեն մինչև ՀՀ նախագահը կայցելի նաև Լիբանան, կլսեն նրան, այնուհետև կհայտնեն իրենց համապարփակ դիրքորոշումը:Tuesday, September 29, 2009
«Ամերիկայի նպատակն է Հայաստանը կտրել Իրանից ու Ռուսաստանից»
«ԱՅՍՕՐ» 29-9-2009- Լիբանանի հայկական համայնքը ներկայացնող երկրի խորհրդարանի նախկին և ներկա երկու պատգամավորներ այսօր խոսեցին հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների մասին:
Նախկին պատգամավոր Եղիա Ջերեջյանը հայտնեց, որ Սփյուռքում, ինչպես և Հայաստանում միատեսակ մտածելակերպ չկա այս հարցի շուրջ:
«Ժողովուրդ-իշխանություն անվստահության մթնոլորտի արդյունքն են նկատված քայլերը: Մարդիկ ենթադրում են, որ արձանագրությունների մեջ կան բաներ, որոնք անվստահությունից են բխում: Կան մարդիկ, որ գտնում են, թե Թուրքիայի հետ հարաբերություններ սկսելը ոչ մի կերպ չի վնասի Հայաստանին: Կան մարդիկ, որոնք վախենում են, որ այս քայլը կարող է առաջնորդվել Ցեղասպանության ուրացմամբ», - ասաց նա:
Ջերեջյանը հավելեց, որ անգամ իրենց` Հնչակյան կուսակցության մեջ տարբեր տեսակետներ են արտահայտված: Այդ պատճառով նա կարևորեց քննարկումներն ու բացատրական աշխատանքները:
Այս համատեքստում բանախոսը նշեց, որ առաջին հերթին պետք է լսել ՀՀ նախագահի խոսքը: «Սփյուռքի մոտ ազգային լարն ավելի բարձր է եղել, որովհետև կազմությունը եղել է Ցեղասպանության արդյունք: Կայուն ենք ու զգայուն ազգային հարցերի շուրջ», - ասաց Եղիա Ջերեջյանը:
Լիբանանի խորհրդարանի ներկայիս պատգամավոր Սեպուհ Գալփակյանի խոսքով` մի քիչ արմատական են ասում, որ իրենք որևէ զիջում Ցեղասպանության հարցում, Ղարաբաղի հարցում կամ հողային հարցում չեն ընդունի, իսկ եթե չկան զիջումներ, իրենք համաձայն են Հայաստանի իշխանությունների հետ:
«Մեր վերլուծությունն այն է, որ Ամերիկան ինքն է այս փոխհարաբերության կնքահայրը. դա բխում է նրանից, որ Հայաստանն ուզի, չուզի, մոտիկ հարաբերությունների մեջ է Իրանի հետ, ուստի Ամերիկայի քաղաքականությունն է Իրանը պաշարել աշխարհագրորեն: Դրա համար Ամերիկայի նպատակն է Հայաստանը կտրել Իրանից ու Ռուսաստանից»,- նման տեսակետ հայտնեց Գալփակյանը:
Նա վստահ է, որ ԱՄՆ-ի շահերը չեն համապատասխանում Հայաստանի շահերին, բայց, ըստ նրա, կա նաև պրագմատիկ քաղաքականություն, այն է` սահմանի բացումն ու դեսպանությունների հիմնումը իշխանությունները կարո՞ղ են այնպես տանել, որ չազդի Ցեղասպանության հարցի վրա:
«Մեր ժողովուրդն աշխարհացրիվ է, և Ցեղասպանության հարցում Սփյուռքն իր բարոյական խոսքը պետք է ասի, իսկ իշխանությունները պետք է նկատի ունենան նաև Սփյուռքի ասածները», - հայտարարեց Ս. Գալփակյանը:
Երկու բանախոսներն էլ ասացին, որ դեռ կայուն որևէ հայտարարություն չեն կարող անել արձանագրությունների մասին, կսպասեն մինչև ՀՀ նախագահը կայցելի նաև Լիբանան, կլսեն նրան, այնուհետև կհայտնեն իրենց համապարփակ դիրքորոշումը:
برچسبها:
Սփյուռք
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment