Saturday, September 19, 2009

Մարդու իրավունքների պաշտպանը չգիտի, թե ով է պատասխան տալու սպանությունների համար

News.am 18-9-2009- 2008թ. մարտի 1-ի 10 զոհերի մահվան հանգամանքերի վերաբերյալ Ազգային Ժողովի ժամանակավոր հանձնաժողովը պետք է ոչ թե տարակուսանք հայտներ քննիչների եւ դատախազության գործողությունների կապակցությամբ, այլ ավելի խիստ գնահատական տար: Այդ մասին լրագրողների հետ զրույցում սեպտեմբերի 18-ին հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: NEWS.am-ի թղթակցի դիտարկմանը, թե ողբերգական դեպքերից մեկուկես տարի անց ո՞վ պիտի պատասխան տա մարտի 1-ի սպանությունների եւ դրանց չբացահայտման համար, Մարդու իրավունքների պաշտպանը նկատեց. «Դրա պատասխանները պետք է տան համապատասխան իրավապահ մարմինները, եւ դրա համար էլ ես քննադատում եմ, որ հանձնաժողովի գնահատականը շատ մեղմ է եղել: Հանձնաժողովը չէր կարող այդ հարցերին պատասխան տալ, բայց հանձնաժողովը պետք է գնահատական տար դատախազության, ՀՔԾԻ-ի եւ ոստիկանության գործողություններին»: Հարցին, թե ինչու է հանձնաժողովը խնայել վերջիններիս, ՄԻՊ-ը ասաց, որ չի կարող պատասխանել այդ հարցին:

No comments: