News.am 18-9-2009- «Ես համարում եմ, որ Թուրքիայի խորհրդարանի կողմից հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը դա այդ երկրի ներքին խնդիրն է եւ եթե մենք հույս ունենք, որ Թուրքիան չի վավերացնի այդ արձանագրությունները եւ մենք կխուսափենք այդ սպառնալիքից, ապա դա սխալ է»,- այսօր NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Սոցիալ Դեմոկրատական Հնչակյան կուսակցության անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը: Նրա խոսքով, Թուրքիան կարող է վավերացնել այդ արձանագրությունները, եթե նրա վրա արտաքին ճնշումները բավարար լինեն, իսկ այդ դեպքում Հայաստանը կանգնելու է ծանրագույն պրոբլեմի առաջ:
Հարցին, թե այնուամենայնիվ այսօր Թուրքիային ձեռք տալի՞ս է այդ արձանագրությունների վավերացումը, թե՞ նա ամեն կերպ կփորձի այնտեղ մտցնել նաեւ ԼՂ հարցի մասին դրույթը, Վ. Շիրխանյանը պատասխանեց. «Թուրքիան վաղուց հայտարարել, ընդունել եւ ամրագրել է, որ իր համար ազգային անվտանգության ամենամեծ սպառնալիքը Հայաստանն է եւ ցեղասպանության ճանաչումը: Հիմա նա այդ արձանագրություններով չեզոքացնում է այդ սպառնալիքը: Իհարկե, Թուրքիային ձեռնտու է դրանք վավերացնել»: Ինչ վերաբերում է ԼՂ խնդրին, ապա ըստ ընդդիմադիր գործչի, ԼՂ խնդիրն արդեն մտել մի այնպիսի փուլ, որ շարունակվելու է մադրիդյան սկզբունքների շուրջ, որը Թուրքիայի եւ Ադրբեջանի համար խիստ նպաստավոր է: «Եթե նույնիսկ ԼՂ խնդրի կարգավորումը ձգձգվի, միեւնույն է Թուրքիան եւ Ադրբեջանը այսօր համոզված են, որ մադրիդյան շրջանակներից դուրս չի գալու»,- ընդգծեց նա:Saturday, September 19, 2009
Վահան Շիրխանյան. «Թուրքիան կարող է վավերացնել այդ արձանագրությունները, եթե նրա վրա արտաքին ճնշումները բավարար լինեն»
News.am 18-9-2009- «Ես համարում եմ, որ Թուրքիայի խորհրդարանի կողմից հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը դա այդ երկրի ներքին խնդիրն է եւ եթե մենք հույս ունենք, որ Թուրքիան չի վավերացնի այդ արձանագրությունները եւ մենք կխուսափենք այդ սպառնալիքից, ապա դա սխալ է»,- այսօր NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Սոցիալ Դեմոկրատական Հնչակյան կուսակցության անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը: Նրա խոսքով, Թուրքիան կարող է վավերացնել այդ արձանագրությունները, եթե նրա վրա արտաքին ճնշումները բավարար լինեն, իսկ այդ դեպքում Հայաստանը կանգնելու է ծանրագույն պրոբլեմի առաջ:
Հարցին, թե այնուամենայնիվ այսօր Թուրքիային ձեռք տալի՞ս է այդ արձանագրությունների վավերացումը, թե՞ նա ամեն կերպ կփորձի այնտեղ մտցնել նաեւ ԼՂ հարցի մասին դրույթը, Վ. Շիրխանյանը պատասխանեց. «Թուրքիան վաղուց հայտարարել, ընդունել եւ ամրագրել է, որ իր համար ազգային անվտանգության ամենամեծ սպառնալիքը Հայաստանն է եւ ցեղասպանության ճանաչումը: Հիմա նա այդ արձանագրություններով չեզոքացնում է այդ սպառնալիքը: Իհարկե, Թուրքիային ձեռնտու է դրանք վավերացնել»: Ինչ վերաբերում է ԼՂ խնդրին, ապա ըստ ընդդիմադիր գործչի, ԼՂ խնդիրն արդեն մտել մի այնպիսի փուլ, որ շարունակվելու է մադրիդյան սկզբունքների շուրջ, որը Թուրքիայի եւ Ադրբեջանի համար խիստ նպաստավոր է: «Եթե նույնիսկ ԼՂ խնդրի կարգավորումը ձգձգվի, միեւնույն է Թուրքիան եւ Ադրբեջանը այսօր համոզված են, որ մադրիդյան շրջանակներից դուրս չի գալու»,- ընդգծեց նա:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment