Tert.am. 31-8-2009- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ուրբաթ կայացած հեռախոսազրույցից հետո, շաբաթ օրը Բաքվում ընդունել է Թուրքիայի ԱԳՆ աշխատակազմի ղեկավար Ֆերիդուն Սինիրլիօղլուին և նրա տեղեկալ Ունալ Չևիկոզին, ովքեր Բաքու էին մեկնել անձամբ Էրդողանի հանձնարարականով:Այս մասին հաղորդում է թուրքական Today's Zaman-ը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Կովկասում տիրող իրավիճակին վերաբերող խնդիրներ:
Հանդիպումից հետո Սինիրլիօղլուն լրագրողներին տված հարցազրույցի ընթացքում նշել է, որ իրենք Ալիևի հետ զրույցում անդրադարձել են նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ունեցած Թուրքիայի դիրքորոշմանը և քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր:
Tuesday, September 1, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment