Tuesday, September 1, 2009

Վրաստանի ԱԳՆ ղեկավարը Հայաստան է ժամանելու

/PanARMENIAN.Net/ 31.08.2009 - Սեպտեմբերի 5-ին Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գրիգոլ Վաշաձեն կժամանի Հայաստան: Այդ մասին կայացած ճեպազրույցին հայտարարել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Դավիդ Ջալագանիան: Նրա խոսքով, այդ հանդիպումը ծրագրված էր կողմերի միջեւ ձեռք բերված համաձայնությամբ: Այցի շրջանակներում Գրիգոլ Վաշաձեն կհանդիպի իր գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ: Հանդիպումներ կկայանան նաեւ Հայաստանի գործադիր ու օրենսդիր իշխանությունների հետ: Ինչպես նշել է Ջալագանիան, հանդիպումների ժամանակ խոսքը գնալու է Վրաստանի ու Հայաստանի միջեւ երկկողմ հարաբերությունների մասին, հաղորդում է Գրուզիա-on-line-ը:

No comments: