Wednesday, September 30, 2009

«Կոմսոմոլսկայա պրավդա». Սփյուռքի խոսքը պաշտոնական Երեւանի համար լուրջ նշանակություն ունի

/PanARMENIAN.Net/ 30.09.2009 - Սերժ Սարգսյանը Հարավային մայրաքաղաքում Համագործակցության հայերին կբացատրի, թե պաշտոնական Երեւանն ինչո՞ւ է բռնել Թուրքիայի հետ մերձեցման ուղին: Ինչպես գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա Ռոստով» թերթը, Հայաստանի պետության առաջին դեմքը հոկտեմբերի սկզբին աննախադեպ շրջագայություն է սկսում աշխարհով մեկ. նա մտադիր է այցելե ԱՄՆ, Ֆրանսիա, Լիբանան եւ Ռուսաստան, եւ հանդիպել պատմական հայրենիքի սահմաններից դուրս ապրող սփյուռքի հետ: Այդ ուղեւորության գլխավոր նպատակը Թուրքիայի հետ մերձեցման պատճառները հայերին բացատրելու Սերժ Սարգսյանի ցանկությունն է: «Բանը նրանում է, որ 1993 թվականից Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, երկու պետությունների միջեւ սահմանը փակ է 1993 թվականից Անկարայի նախաձեռնությամբ: Դա հիմնականում տեղի է ունեցել հայտնի ղարաբաղյան հակամարտության գործում Ադրբեջանի դիրքորոշմանը Թուրքիայի ցույց տված աջակցության հետեւանքով իրադրության սրման պատճառով: Ի՞նչն է պատճառն այնպիսի լուրջ քայլ ձեռնարկելու, ինչպիսին շրջագայությունն է աշխարհով մեկ: Այստեղ ամեն ինչ պարզ է: Բանը նրանում է, որ երեք մլն բնակչություն ունեցող Հայաստանի սահմաններից դուրս բնակվում է հայկական արմատներ ունեցող գրեթե երկու անգամ ավելի շատ մարդ: Եվ, ինչպես ենթադրում են մասնագետները, տնտեսության տարբեր ոլորտներ արտասահմանից, հիմնականում Ռուսաստանից եւ ԱՄՆ-ից, կանոնավոր կերպով հսկայական գումարներ են ներդրվում: Այնպես որ սփյուռքի խոսքը պաշտոնական Երեւանի համար լուրջ նշանակություն ունի: Հասկանալի է, որ պարոն Սարգսյանի հայրենակիցները ցանկանում են իմանալ, թե ինչու է այդպիսի արտաքին քաղաքական դիրքորոշում ընտրվել», - գտնում է քաղաքագետ Ալեքսեյ Ֆեդորենկոն: Ռոստովը, փորձագետի խոսքերով, պատահական չէ ընտրվել որպես հարթակ, ոչ միայն Ռուսաստանից, այլեւ ԱՊՀ երկրներից ժամանած հայերի համար: Ինչպես հայտնի է, հենց Հարավային մայրաքաղաքում է բնակվում հայկական ամենամեծ համայնքը` իշխան Պոտյոմկին-Տավրիչեսկու կամքով Դոնի ափերին հայտնված Ղրիմի վերաբնակիչների սերունդները: 1781 թվականին Դմիտրի Ռոստովսկու ամրոցից ոչ հեռու հիմնվել էր Նոր-Նախիջեւան քաղաքը, որը միայն 1928 թվականին էր պաշտոնապես միացել Ռոստովին:

No comments: