Wednesday, September 23, 2009

Թուրքական հատուկ ծառայությունները շանտաժի են ենթարկում ԱՄՆ կոնգրեսականներին

News.am.23-9-2009- Թուրք գաղտնի կին գործակալը լեսբիական հարաբերության մեջ է մտել ԱՄՆ-ի կին կոնգրեսական Ջեն Շակովսկիի հետ, որի արդյունքում ձեռք է բերել ամերիկյան հույժ գաղտնի տեղեկություններ եւ արգելք հանդիսացել հայկական օրինագծի ընդունմանը ԱՄՆ կոնգրեսի կողմից։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Bugun կայքէջը՝ հղում անելով ամերիկյան հայտնի The American Conservative ամսագրին։ Ամերիկյան հայտնի ամսագրին այս ամենը հայտնել է ամերիկացի քաղաքագետ Սիբել Էդմոնդսը։ Թուրքական հատուկ ծառայությունները տեղեկանալով, որ Իլինոյսի դեմոկրատ կին կոնգրեսական Ջեն Շակովսկին լեսբուհի է, նրա մոտ են ուղարկում թուրք գաղտնի կին գործակալի։ Գործակալին հաջողվում է մերձենալ կին կոնգրեսմենի հետ եւ որոշ ժամանակ անց նրանք սկսում են միասին ապրել։ Այն տունը, որտեղ ապրել են գաղտի թուրք կին գործակալը եւ ամերիկացի կին կոնգրեսականը նկարահանվում եւ ձայնագրվում է թուրքական գաղտնի ծառայության կողմից։ Այնուհետ թուրքական գաղտնի ծառայությունը այդ նկարահանումների միջոցով շանտաժի է ենթարկում ամերիկացի կին կոնգրեսականին, ով լեսբիական հարաբերությունների մեջ էր թուրք գործակալի հետ։ Թուրքական գաղտնի ծառայությունները իրենց նպատակների համար կարողանում են օգտագործել կին կոնգրեսականին՝ թափանցելով Սպիտակ տուն, ձեռք բերել միջուկային զենքի գաղտնի փաստաթղթեր եւ վիժեցնել ԱՄՆ-ի կոնգրեսում հայկական նախագծի ընդունումը։ Ըստ Սիբել Էդմոնդսի, թուրքական գաղտնի ծառայությանը ավելի վաղ հաջողվել է կապ հաստատել Իլինոյսի մեկ այլ դեմոկրատ կոնգրեսմեն Դենիս Հասթերթի հետ։ Ամերիկացի կոնգրեսմեն Դենիս Հասթերթը համաձայնվել է գումարներ վերցնել եւ աշխատել թուրք գաղտնի ծառայության համար։ Մինչ այդ Դենիս Հասթերթը աջակցություն էր հայտնել հայկական նախագծին, իսկ դրանից հետո նա հրաժարվեց այդ աջակցությունից։ Ներկայումս Դենիս Հասթերթը աշխատում է Թուրքիայի օգտին՝ Dickstein Shapiro անունով լոբբիստական կազմակերպությունում։

No comments: