Tuesday, September 22, 2009

Գագիկ Հարությունյանն ընտրվել է ՙԻրավաբանների համահայկական ընկերակցության՚ համակարգող

/PanARMENIAN.Net/ 21.09.2009 -Սփյուռքի նախարարության նախաձեռնած Իրավաբանների առաջին համահայկական համաժողովի մասնակիցները հանդիպել են ՀՀ Սահմանադրական Դատարանի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Հարությունյանի հետ: Քննարկվելիք թեման էր` ՙԻրավաբանների համահայկական ընկերակցության ստեղծման սկզբունքներն ու գործունեության կարգը եւ կազմակերպական հարցեր՚-ը: ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը համաժողովն անվանեց հրաշալի միջոցառում` աշխարհասփյուռ հայ իրավաբաններին հանդիպման հնարավորություն ընձեռելու, նրանց հետ մասնագիտական փոխպայմանավորվածություններ ձեռք բերելու առումով: Սեպտեմբերի 20-ին համաժողովի մասնակիցները հանդիպեցին ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի հետ: Հանդիպման շրջանակներում նախարարը ներկայացրեց քրեակատարողական համակար•ի զարգացման փուլերը, գործունեության կատարելագործման խնդիրներն ու լուծման ուղիները: Երկօրյա աշխատանքների արդյունքում մասնակիցները մշակեցին ՙԻրավաբանական համահայկական ընկերակցություն՚ նորաստեղծ հասարակական կազմակերպության կանոնադրությունը, ստեղծվեց հիմնադիր ժողով, հստակեցվեց անդամակից երկրների անդամակցության կարգը, հաստատվեցին անդամակից իրավաբանները, որպես Խորհրդի համակարգող ընտրվեց ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գ.Հարությունյանը, հաղորդում է ՀՀ սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը:

No comments: