Tert.am. 12-9-2009- Հայաստում թուրք մարդասպանի հայտնաբերման և ՀՀ ոստիկանություն աշխատակիցների կողմից ձերբակալման մասին թուրքական ԶԼՄ–ների տարածած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայ։ Ըստ իրենց տեղեկությունների, մարդասպանը իսկապես գտնվում է տարածաշրջանի երկրներից մեկում, բայց ոչ Հայաստանում։ «Գարիբօղլուին ձերբակալելը մի քանի օրվա հարց է»։
Ինչպես հայտնում է Tert.am–ի թղթակիցը Ստամբուլից, այս տեղեկությունը հաստատեց նաև Ստամբուլի ոստիկանության հարցերով պատասխանատու Հուսեյին Չապքընը։
Թուրքական կողմի հերքումը հետևեց Հայաստանի Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրությանը, ըստ որի իրենք նման տեղեկատվություն չունեն։
Հիշեցնենք, որ, մանավորապես, YENİ ŞAFAK թերթը հայտնել էր, որ Թուրքիայում երկար ժամանակ հետախուզման մեջ գտնվող հանցագործ Ջեմ Գարիբօղլուին, ում կասկածում են թրքուհի Մունավեր Գարաբուլուդի դաժան սպանության մեջ, բռնել են հայկական սահմանամերձ փոքր լեռնային գյուղերից մեկում։
Սպանությունը կատարվել էր մարտ ամսին. Գարիբօղլուն սպանել էր Մունավեր Գարաբուլուդին, անդամահատել էր աղջկա մարմինը և նետել աղբարկղ:Sunday, September 13, 2009
Թուրք մարդասպանը չի ձերբակալվել Հայաստանում
Tert.am. 12-9-2009- Հայաստում թուրք մարդասպանի հայտնաբերման և ՀՀ ոստիկանություն աշխատակիցների կողմից ձերբակալման մասին թուրքական ԶԼՄ–ների տարածած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայ։ Ըստ իրենց տեղեկությունների, մարդասպանը իսկապես գտնվում է տարածաշրջանի երկրներից մեկում, բայց ոչ Հայաստանում։ «Գարիբօղլուին ձերբակալելը մի քանի օրվա հարց է»։
Ինչպես հայտնում է Tert.am–ի թղթակիցը Ստամբուլից, այս տեղեկությունը հաստատեց նաև Ստամբուլի ոստիկանության հարցերով պատասխանատու Հուսեյին Չապքընը։
Թուրքական կողմի հերքումը հետևեց Հայաստանի Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրությանը, ըստ որի իրենք նման տեղեկատվություն չունեն։
Հիշեցնենք, որ, մանավորապես, YENİ ŞAFAK թերթը հայտնել էր, որ Թուրքիայում երկար ժամանակ հետախուզման մեջ գտնվող հանցագործ Ջեմ Գարիբօղլուին, ում կասկածում են թրքուհի Մունավեր Գարաբուլուդի դաժան սպանության մեջ, բռնել են հայկական սահմանամերձ փոքր լեռնային գյուղերից մեկում։
Սպանությունը կատարվել էր մարտ ամսին. Գարիբօղլուն սպանել էր Մունավեր Գարաբուլուդին, անդամահատել էր աղջկա մարմինը և նետել աղբարկղ:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment