«Լրագիր» 11-9-2009- Կուսակցական պառակտումները Հայաստանի Հանրապետության համար նոր երեւույթ չեն, դրանք սովորական բան են եւ կապված են Հայաստանում քաղաքական համակարգի չկայացածության խնդրի հետ: Քաղաքակիրթ երկրներում կուսակցությունները երբեք չեն պառակտվում, այն էլ այնպիսի պատճառներով, երբ ասենք կուսակցության մի մասը մյուսին մեղադրում է իշխանության կամ մրցակից քաղաքական ուժի պատվեր կատարելու համար: Բայց Հայաստանին դա իհարկե չի վերաբերվում, եւ այստեղ պարբերաբար ներկուսակցական սկանդալներ են առաջանում հենց այդօրինակ հողի վրա եւ անպայման լինում են հեռացնողներ ու հեռացվածներ: ԱԺՄ, Կոմկուս, ՀԺԿ, ՀՌԱԿ, Հանրապետություն: Երեւի կլինեն մարդիկ, ովքեր էլի կուսակցությունների անուններ կհիշեն, որոնց այժմ միացավ Ժառանգությունը:
Տրամաբանական է, որ այդ ամենը բավական մեծ հետաքրքրություն առաջացրեց քաղաքական կյանքի լուսաբանման հարցում սովորաբար “բծախնդիր” հեռուստաընկերությունների շրջանում: Ժառանգությունն ընդդիմադիր կուսակցություն է, որում խնդիրներ կան, կողմերն իրար մեղադրում են Հայ ազգային կոնգրեսի կամ իշխանության պատվերներ կատարելու համար: Այդ նյութը իսկականն է հայկական հեռուստաեթերի համար, քանի որ մի զարկով խփվում է միանգամից երկու նապաստակ` վարկաբեկվում են Ժառանգությունն ու Հայ ազգային կոնգրեսը միանգամից, կամ փորձում են վարկաբեկել:
Այդ ամենից գլխավոր եզրակացությունը թերեւս այն է, որ “ֆորմատը մեռավ”: Այսինքն, Ժառանգություն-Դաշնակցություն-Հայ ազգային կոնգրես գործակցության ֆորմատը, որի հնարավորության մասին խոսվում էր վերջին շաբաթներին, եւ որը թերեւս բավական շոշափելի նախադրյալներ կարծես թե ստացավ հայ-թուրքական արձանագրությունների հրապարակումից հետո, կարծես թե բավական հեռացավ իրականություն դառնալու հեռանկարից, քանի որ Ժառանգությունն իր ներքին խնդիրները կարծես թե փորձեց արդարացնել Հայ ազգային կոնգրեսին ուղղած որոշակի թափանցիկ ակնարկներով ու մեղադրանքներով:
Թե որքանով են դրանք արդարացի, այլ խնդիր է: Փաստն այն է, որ երեք ուժն էլ չդրսեւորեցին գործակցելու անկեղծ ցանկություն: Բայց դրանից, իհարկե, պետք չէ ողբերգություն սարքել եւ պետք չէ համարել, որ եթե “ֆորմատի” հեռանկարը դարձավ ավելի մշուշոտ, ապա ամեն ինչ կորած է եւ իշխանության դեմ այլեւս խաղ չկա: Ի վերջո, եթե հաջողությունը ոգեւորում է, ապա անհաջողությունը ստիպում է մտածել եւ նայել բաների, որոնց վրա հաջողության ընթացքում ուշադրություն, որպես կանոն, չեն դարձնում: Քաղաքականության մեջ երբեմն հասարակությանն ավելի մեծ ծառայություն մատուցում են չեղած բաները, քան եղածը:
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆSaturday, September 12, 2009
ՖՈՐՄԱՏԸ ԴԱՐՁԱՎ ՄՇՈՒՇՈՏ, ԲԱՅՑ ԿԱ

ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment