
News.am.15-9-2009- NEWS.am-ը առավոտյան տեղեկացրել էր, որ Թուրքիայի Էրզինջան-Էրզրում ավտոճանապարհին, գիշերը ժամը 2:45 րոպեին, 10-րդ կիլոմետրի վրա վրացական DQD 531 պետհամարանիշի «ՋԻՊ» ավտոմեքենան խախտելով հոծ գիծը մտել էր հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ դիմահար հարվածել դեպի Ստամբուլ գնացող ուղեւորատար ավտոբուսին, որի մեջ եղել են 46 ուղեւոր։
Վթարի արդյունքում մարդատար մեքենայի վեց ուղեւորները տեղում զոհվել են, որոնց թվում են եղել Վրաստանի քաղաքացիություն ունեցող Դենիս Դավիդովը (40), Լաշա Ծագարեշվիլին (41), Թեո Բերձենիշվիլին (42), եւ Հայաստանի քաղաքացիներ՝ Լեւոն Խաչրյանը (18), Կարեն Խաչատրյանը (41), Գայանե Հարությունյանը (40): Ուղեւորատար ավտոբուսի 14 ուղեւորներ վիրավորվել են։ Այս մասին տեղեկացրել է թուրքական Hurriyet թերթը։
No comments:
Post a Comment