կամ նորից հայ-թուքական դիվանագիտական հարաբերությունների մասին
«Լրագիր» 14-9-2009- Ես արդեն առիթ ունեցել եմ գրելու, որ հայ-թուրքական արձանագրությունները սխալաշատ և թերի փաստաթղեր են: Ամեն ընթերցելիս մի նոր թերություն է ի հայտ գալիս: Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրության տասերորդ կետը նախատեսում է ՚դիվանագիտական առաքելությունների փոխանակումՙ (to exchange Diplomatic Missions). Առերես անշառ ձևակերպում է: Սակայն մասնագիտական քննությունը ցույց է տալիս, որ այն հղի է հետագա լրջագույն բարդություններով: Սույն ձևակերպումը չի հստակեցնում, թե այդ առաքելությունները ի±նչ մակարդակի պետք է լինեն: Այս անորոշությունը, ցանկության դեպքում, հնարավորություն կտա Թուրքիային de jure հաստատելով դիվանագիտական հարաբերություններ, de facto դրա արդյունավետությունը մոտեցնել զրոյի: Մենք հո Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չենք հաստատում, որ Երևանի կենտրոնում ծածանվի թուրքական դրոշը: Մենք դա անում ենք, որպեսզի երկու երկրներն ունենան հնարավորություն առկա խնդիրները միմյանց պաշտոնապես ներկայացնելու և գործնական լուծումներ տալու համար: Արձանագրության մեջ չհստակեցնելով դիվանագիտական ներկայացուցչությունների մակարդակը, մենք այդ գործընթացն էապես սահմանափակելու հնարավորություն ենք տալիս: Օրինակ, Թուրքիան կարող է ՚դիվանագիտական առաքելությունՙ բացել Երևանում և հավատարմատար նշանակել մի երրորդ քարտուղարի: Այս պարագային մենք Երևանում կունենանք դիվանագիտական փոստի թուրքական ընդունման կետ միայն: Միևնույն ժամանակ Թուրքիան հավատարմագրելով հայ դիվանագետ/ներ/ի Անկարայում, կարող է մերժել Հայաստանի Հանրապետության դեսպանի հավատարմագրումը, պատճառաբանելով, որ նման բան չի նախատեսված արձանագրությամբ: Տեսնենք ի՞նչ նախադեպեր ունենք այս հարցում: Օրինակ, Ուկրաինայի հետ Թուրքիայի դիվանագիտական հարաբերություններ հաստատող արձանագրությունը [3 փետրվարի 1992թ.] ամրագրում է ՚փոխանակել դիվանագիտական առաքելություններ դեսպանությունների մակարդակովՙ (to exchange diplomatic missions at the level of embassies)(1): Այսինքն, ստեղծվում է իրավական հիմք և պարտավորություն արտակարգ և լիազոր դեսպանների հավատագրման համար, քանի որ երկկողմ հարաբերություններում ՚դեսպանի կողմից գլխավորվող դիվանագիտական առաքելությունն է կոչվում դեսպանությունՙ: Ամերիկայի հետ հարաբերություններում թուրքերն ավելի առաջ են գնացել: Երբ 1927թ. փետրվարի 17-ին, նոտաների փոխանակման ճանապարհով, ԱՄՆ և Թուրքիան հաստատեցին դիվանագիտական հարաբերություններ, ապա նաև պարտավորվեցին ՚ հնարավորինս արագ ձեռնամուխ լինել դեսպանների նշանակմանը: (to proceed to the appointment of Ambassadors as soon as possible.) (2): Սա բխում էր Թուրքիայի շահերից, քանի որ Սենատում թուրք-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ընդդիմացող մեծաթիվ խումբ կար: Այսինքն, Թուրքիան հեռու էր նայում և նման ձևակերպմամաբ իրեն ապահովագրեց, որ ապագայում Սենատը չկարողանա մերժել Թուրքիայում ԱՄՆ դեսպանի թեկանածությունը, ինչպես նաև առարկել Թուրքիայի դեսպանի ժամանմանը Վաշինգտոն: Եթե դիվանագիտական հարաբերություններ հաստատելու արձանագրությունը կնքվելու լիներ մեկ այլ երկրի հետ, գուցեև այդքան անհանգստանալու կարիք չէր լինի: Սակայն Թուրքիայի հետ պատմական փորձը մեզ մղում է հնարավորինս հաշվենկատ և հեռատես լինելու: Այո, դեսպանությունը դիվանագիտական առաքելություն է, սակայն ամեն դիվանագիտական առեքելություն դեռ դեսպանություն չէ: Տեղին է հիշել պարսիկի խոսքը ՚Գերդու գերդ ասթ ամմա հար գերդի գերդու նիստ (Ընկույզը կլոր է, սակայն ամեն կլոր բան ընկույզ չէ):
Արա ՊապյանՄոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար12 սեպտեմբերի 2009թ
[1] United States, Treaty Series, vol. 1711, I-29601, New York, 1993, p. 209.
[1] Papers Relating to the Foreign Relations of the United States, 1927, v. III, Washington, 1942, p. 794.Monday, September 14, 2009
ԱՄԵՆ ԿԼՈՐ ԲԱՆ ԴԵՌ ԸՆԿՈՒՅԶ ՉԷ

[1] Papers Relating to the Foreign Relations of the United States, 1927, v. III, Washington, 1942, p. 794.
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment