Monday, September 14, 2009

Բեն Լադենը ուղերձ է հղել Օբամային

Tert.am- 14-9-2009 - «Ալ-Ղաիդա» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Օսաման բեն Լադենը ձայնագրություն է տարածել, որտեղ ասվում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման «անզոր» է դադարեցնել Աֆղանստանի պատերազմը։ Ձայնագրությունում «Ալ-Ղաիդայի» պարագլուխը Աֆղանստանի պատերազմի ողջ պատասխանատվությունը բարձում է «իսրայելամետ լոբբիի» և շահագրգիռ անհատների վրա։ Նշենք, որ Օսամա բեն Լադենի ուղերձը ԱՄՆ նախագահին ստացվել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 8-րդ տարելիցից երկու օր անց։ Բեն Լադենի ուղերձի նպատակն է «հիշեցնել Միացյալ Նահանգների նախագահին սեպտեմբերի 11-ի ահաբեկչության դրդապատճառների մասին», որն է գլխավորապես՝ «ԱՄՆ վարչակազմի աջակցությունը Իսրայելի դաշնակիցներին, ովքեր գրավել են պաղեստինյան հողերը»։ Ըստ Բեն Լադենի՝ ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը վարում է գրեթե նույն քաղաքականությունը, ինչ և ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշը և նախկին փոխնախագահ Դիք Չեյնին, քանի որ «նրանք քարոզում են նախկին քաղաքականության ուղեգիծը՝ վախենալով վտանգի ենթարկել մեծ ընկերությունների շահերը»։ Մասնավորապես, ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, երբ Օբաման, ստանձնելով նախագահի պաշտոնը, պահպանեց Բուշի վարչակազմի ռազմական առաջնորդների պաշտոնները, ապա «խելամիտ է համարել, որ Օբաման անզոր մարդ է, ով, չնայած իր խոստումներին, չի կարողանա վերջ դնել պատերազմին»։ «Եթե դուք կարողանաք վերջ տալ պատերազմին, ապա թող այդպես էլ լինի։ Սակայն հակառակ դեպքում, այն, ինչ մենք անելու ենք, լինելու է Ձեր դեմ ուղղված կործանիչ պատերազմի շարունակությունն իր բոլոր հնարավոր ուղղություններով»,- ասվում է Օսամա բեն Լադենի ուղերձում։

No comments: