Wednesday, October 7, 2009

9 ԱՄՍՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԵԼ Է 3.336 ՄԱՐԴ

Panorama.am7-10-2009- Թուրքական «Հյուրրիյեթ» (Hurriyet) պարբերականը տեղեկացնում է, որ ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում Թուրքիայում անհետ կորել է 996 տղամարդ և 2.340 կին: Երկրի անվտանգության ծառայության տվյալների համաձայն` նշվածների մեծ մասը` 724 հոգի, անհետացել է Ստամբուլում: Ըստ այդ ցուցանիշի` այնուհետև հաջորդում են Իզմիրն ու Անկարան, համապատասխանաբար` 263 (մարդ) և 176 (մարդ): Տեղեկացվում է նաև, որ Թուրքիայի տարածքում անհայտ կորածներից 18-ը եղել են օտարերկրյա քաղաքացիներ, որոնք ժամանել էին Աֆղանստանից, Միացյալ Նահանգներից, Ռուսաստանի Դաշնությունից, Ադրբեջանից, Իրանից, Բուլղարիայից, Պակիստանից, Ղազախստանից և Եթովպիայից:

No comments: