Sunday, October 28, 2012

Թուրքիայում 300-ամյա հայկական շինությունը վերածվել է 5 աստղանի «Մարդին Օթել»-ի

Tert.am. 28-10-2012- Թուրքիայի Մարդին քաղաքում 300-ամյա հայկական պատմական առանձնատունը
վերածվել է 5 աստղանի հյուրանոցի,տեղեկացնում է Sondakika լրատվական կայքը։ Նախկինում որպես մանկատուն ծառայած 5 հարկանի շինությունը երկար տարիներ լքված է եղել։ 32 սենյակից բաղկացած շենքը գնել է մարդինցի գործարար Ֆըրաթ Ըրմաքը։ Նա և իր իտալացի գործընկերը շինության վերակառուցման վրա շուրջ 22 մլն թուրքական լիրա են ծախսել։ «Այս առանձնատունը Մարդինի հին հայկական թաղամասում կառուցված, Մարդինի ճարտարապետությանը բնորոշ շինություն էր։ Թուրքիայի Հանրապետության հիմնադրման առաջին տարիներին այն որպես մանկատուն է օգտագործվել։ Շենքը հյուրանոցի է վերածվել 2 տարի տևած աշխատանքների արդյունքում»,-ասել է նա։ «Մարդին Օթել»-ի տնօրեն Զեյնեփ Թեմիզն արդեն գոհ է զբոսաշրջիկների՝ հյուրանոցի հանդեպ ցուցաբերած հետաքրքրությունից։ Մինչ հյուրանոցի բացումը դրա սենյակների 70%-ն արդեն պատվիրված է եղել։

No comments: